Մատչելիության հղումներ

Ցույցերը, անկարգությունները ԱՄՆ քաղաքներում չեն դադարում


ԱՄՆ - Անկարգություններ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, 31-ը մայիսի, 2020թ.
ԱՄՆ - Անկարգություններ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, 31-ը մայիսի, 2020թ.

Ոստիկանի կողմից սպանված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած զանգվածային բողոքի ցույցերը Միացյալ Նահանգներում չեն մարում, տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել, կան հարյուրավոր ձերբակալվածներ, ցուցարարների և ոստիկանների միջև բախումների հետևանքով կան նաև տուժածներ:

Բողոքի ցույցերը, անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում, ապա տարածվել են ամերիկյան տասնյակ այլ քաղաքներում:

46-ամյա Ջորջ Ֆլոյդը մահացել է մայիսի 25-ին հիվանդանոցում: Նա կասկածվում էր ֆինանսական մեքենայությունների մեջ, Ֆլոյդին ձերբակալած ոստիկան Դարեք Շովինը նրան խեղդել է ոտքը վզին դրած: Ոստիկանը ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել ոչ դիտավորյալ սպանության հովածով:

Բողոքի ցույցերի մասնակիցները հայտարարում են, որ Ֆլոյդի սպանությունը ընդամենը մեկ դրվագ է, որը վկայում է Նահանգներում շարունակվող ռասայական խտրականության մասին:

XS
SM
MD
LG