Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած զանգվածային ցույցերը Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում չեն դադարում:
Տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարված, երեք օրվա ընթացքում գրեթե 1700 մարդ է ձերբակալվել:
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ առնվազն 75 քաղաքներում, դրանցից շուրջ չորս տասնյակում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, Չիկագոյում, Դեթրոյթում, ըստ CNN-ի, երկարաձգվել է պարետային ժամը:
Մայիսի 25-ին Մինեապոլիսում 46-ամյա Ջորջ Ֆլոյդի մահվան համար ցուցարարները մեղադրում են ոստիկաններին, միջադեպին մասնակցած 4 ոստիկանները հեռացվել են աշխատանքից, նրանից մեկը ձերբակալվել է։