Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում անկարգություններ` ձերբակալված սևամորթ տղամարդու մահվան կապակցությամբ


Զանգվածային անկարգություններ` սևամորթ տղամարդու մահվան կապակցությամբ, Մինեապոլիս, 29 մայիսի, 2020թ․
Զանգվածային անկարգություններ` սևամորթ տղամարդու մահվան կապակցությամբ, Մինեապոլիս, 29 մայիսի, 2020թ․

Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ցույցեր, բախումներ և զանգվածային անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ անցած չորեքշաբթի օրը մահացել է ոստիկանների կողմից ձերբակալված 46-ամյա սևամորթ տղամարդ Ջորջ Ֆլոյդը։

Նրա մահվան ստույգ հանգամանքները դեռ հայտնի չեն, ենթադրվում է, որ ոստիկաններից մեկը ծունկը դրել է ձերբակալվածի կոկորդին։ Վերջինս, ըստ տեսագրության, աղաչել է ծունկը հանել` ասելով, թե շնչահեղձ է լինում։

Ձերբակալության հետ առնչություն ունեցող չորս ոստիկանները հաջորդ օրն ազատվել են աշխատանքից։

Մինեապոլիսում բախումներ են և հրդեհներ։ Փողոցներում ոստիկաններից բացի, արդեն տեղակայված են նաև ազգային գվարդիայի ծառայողները։

Միջադեպից հետո բողոքի ցույցեր և զանգվածային անկարգություններ են սկսվել Քոլամբուսում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Դենվերում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG