Ադրբեջանում, պաշտոնական վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5 հազար 494-ի: Երեկ հրապարակված տվյալներով՝ նոր վարակակիրների թիվը 248 էր, զոհերի թիվը հասել է 63-ի:
Ադրբեջանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մինչ օրս իրականացվել է 298 հազար 648 թեստավորում:
Ադրբեջանում մարտի 29-ին սահմանված կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը, սակայն ապրիլի 27-ին վերաբացվել են խանութները և մի շարք ձեռնարկություններ, մայիսից էլ վերսկսվել է երկաթգծի աշխատանքը: