Մատչելիության հղումներ

Ադրբեջանը երկարաձգեց երկրի սահմանները փակ պահելու ժամկետը


Ադրբեջան - Կարանտինը Բաքվում, ապրիլ, 2020
Ադրբեջան - Կարանտինը Բաքվում, ապրիլ, 2020

Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբը այսօր հայտնել է, որ մինչև մայիսի 31-ը երկարաձգում է երկրի սահմանները փակ պահելու ժամկետը:

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում մարտի 24-ից արգելվել է երկրից դուրս գալ կամ մուտք գործել երկիր: Բացառություն են կազմում միայն բեռնափոխադրումներն ու չարթերային ավիաչվերթները:

Ապրիլի 28-ի դրությամբ Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 1700 դեպք, 22 մարդ մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG