Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բողոքի ցույցեր են սկսվել` սոցիալական աջակցության պահանջով


Ադրբեջան - Ընդհարումը Բիլասուվարում, 5-ը մայիսի, 2020թ.
Ադրբեջան - Ընդհարումը Բիլասուվարում, 5-ը մայիսի, 2020թ.

Բաքվից հարավ գտնվող Բիլասուվար քաղաքում երեկ հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել` կառավարությունից պահանջելով արդարացի ու հավասարաչափ բաշխել սոցիալական նպաստներն ու աջակցությունը:

«Թուրան»-ի հաղորդմամբ, ցուցարարներից մի քանիսը փորձել են ներխուժել քաղաքապետարանի շենք, ոստիկանությունը ուժ է կիրառել, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` կան վիրավորներ:

Ոստիկանությունը հաղորդել է միայն մեկ ձերբակալված քաղաքացու մասին:

«Մեր շրջանում լրջագույն սոցիալական խնդիրներ կան, գործազրկություն, մարդիկ ապրելու գումար չունեն», - պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո կառավարությունը որոշել էր հարկադիր պարապուրդի մատնված ադրբեջանցիներին ամսական 190 մանաթի (112 դոլար) օգնություն հատկացնել, ինչը, ցուցարարների խոսքով, բավարար չէ խնդիրները լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG