Այսօրվանից Ռուսաստանը դադարեցնում է օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Անցած մեկ օրում երկրում վարակի ևս 196 դեպք է գրանցվել, ընդհանուր ցուցանիշն անցել է հազարից:
Երկրում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարված, Մոսկվայում փակ են ժամանցի վայրերը, ռեստորաններն ու սրճարանները: Նախագահ Պուտինն այսօր օրենք է ստորագրել, որն իրավունք է տալիս կառավարությանը արտակարգ դրության կամ համաճարակի վտանգի դեպքում կարգավորել դեղերի ու դեղամիջոցների շուկան` սահմանելով գնաճի թույլատրելի սահմանը: