Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի իմփիչմենթի գործը Ներկայացուցիչների պալատն ուղարկեց Սենատ


ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնել, արխիվ
ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնել, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործը Սենատ ուղարկելուն: Այժմ սենատորները կորոշեն՝ մեղավո՞ր է արդյոք պետության ղեկավարը և կարո՞ղ է մնալ այդ պաշտոնում, թե՞ պետք է պաշտոնանկ արվի:

ԱՄՆ նախագահը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Դոնալդ Թրամփը երրորդ նախագահն է Միացյալ Նահանգների պատմության մեջ, ում Ներկայացուցիչների տունը իմփիչմենթի ենթարկեց՝ հարցն ուղարկելով Սենատ:

Այստեղ մեծամասնությունը Թրամփի կուսակից հանրապետականներն են, վերջիններիս առաջնորդ Միթչ ՄըքՔոնելն արդեն իսկ զգուշացրել է` իրենց շարքերը կուռ են, նախագահի պաշտոնանկությունը` իսպառ բացառված:

Վերլուծաբանները համոզված են, որ Թրամփը կարդարացվի:

XS
SM
MD
LG