Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկում են ներլիբիական բանակցությունները


ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը
ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը

Մոսկվայում այսօր մեկնարկում են բանակցությունները Լիբիայի հակամարտող երկու կողմերի միջև:

Բանակցություններին մասնակցելու նպատակով Մոսկվա են ժամանել ՄԱԿ-ի կողմից ճանաչված լիբիական կառավարության ղեկավար Ֆայեզ ալ Սարաջը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Բենգազիում տեղակայված «Լիբիական ազգային բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարը:

Ռուսական աղբյուրների տեղեկություններով` կողմերն այսօրվա բանակցությունների արդյունքում կարող են հրադադարի պայմանագիր կնքել:

Հունվարի 10-ին լիբիական բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարը մերժել էր հունվարի 12-ից հրադադար հաստատելու՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկը:

Լիբիայում շուրջ 10 տարի է` նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգը առաջնորդում է գեներալ Հաֆթարը:

XS
SM
MD
LG