Մատչելիության հղումներ

Դիմել են ԱԺ նախագահին՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը երկարաձգելու հարցով


ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր որոշում է կայացրել դիմել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու համար։

Այս մասին «Ազատությանը» հայտնեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ օրենքի, հանձնաժողովը պիտի գործեր վեց ամիս։

Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով Հայաստանի և Ղարաբաղի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»:

XS
SM
MD
LG