Իրաքի մայրաքաղաք Բաղդադում այսօր ևս ընդհարումներ են տեղի ունեցել: Ցուցարարները «Մոլոտովի կոկտեյլներ»՝ դյուրավառ հեղուկով շշեր են նետել ոստիկանների վրա: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Երեկ տեղի ունեցած բախումներում առնվազն 4 մարդ է սպանվել:
Այս տարվա հոկտեմբերից Իրաքում սկսված զանգվածային անկարգությունների և ընդհարումների ընթացքում զոհվել է առնվազն 330 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ:
Մարդիկ բողոք են հայտնում Իրաքում առկա ծանրագույն սոցիալական վիճակի, աշխատատեղերի պակասի, առողջապահության և կրթության հիմնարկների աղաղակող կացության և անվտանգության բացակայության կապակցությամբ: