Մատչելիության հղումներ

Իրաքում անցկացվող ցույցերի ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 200-ը


Ուրբաթ օրվանից Իրաքում վերսկսված բողոքի գործողությունների ընթացքում արձանագրված բախումների զոհերի թիվը հասել է 69-ի:

Կիրակի օրը հազարավոր մարդիկ են դուրս եկել Բաղդադի կենտրոնական փողոցներ` փորձելով երթով շարժվել դեպի այսպես կոչված «Կանաչ գոտի»` քաղաքի այն թաղամասy, որտեղ կենտրոնացած են պետական հիմնարկություններն ու դեսպանատները:

Իրաքի ոստիկանությունը սակայն կանխել է դա` ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և հրազեն կիրառելով: Այսօր արդեն հազարավոր ուսանողներ կրկին փորձել են երթ կազմակերպել Բաղդադի կենտրոնում, բայց կրկին հանդիպել են ոստիկանության և վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի կառավարությանն աջակցող աշխարհազորային ջոկատների կոշտ հակազդեցությանը:

Վերջին տվյալների համաձայն, հոկտեմբերի սկզբին Իրաքում ծագած ներքաղաքական ճգնաժամի ընթացքում սպանվածների թիվը հասել է 226-ի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG