Մատչելիության հղումներ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական ներկայացրեց


Արթուր Վանեցյանը հայտարարում է ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին
Արթուր Վանեցյանը հայտարարում է ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց։ Այս մասին Վանեցյանը հայտարարեց այսօր գործկոմի հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Ըստ նրա, թեման Հայաստանի ֆուտբոլի շուրջ վերջին իրադարձություններն էին։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի հավաքականը 1։9 հաշվով պարտություն էր կրել Իտալիայի հավաքականից. - «Քննարկման արդյունքում ես՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, առաջարկեցի և հայտարարեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը։ Գործկումում ունեցանք երկար քննարկում», - ասաց Վանեցյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այդ հրաժարականը ընդունել են, Վանեցյանին շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար։ Ռուբինյանը նշեց, որ եղել են եզրահանգման, որ Վանեցյանի հրաժարականից հետո դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նախագահ և գործկոմ։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2020»-ի ընտրական մրցաշարը ավարտեց 10 միավորով՝ զբաղեցնելով J խմբի նախավերջին հորիզոնականը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը Հայաստանը կորցրել էր դեռ նախորդ տուրում:

Նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դաշտում կատարվածն իսկական ֆիասկո էր որակել։

XS
SM
MD
LG