Մատչելիության հղումներ

Հայաստանը պարտվեց Հունաստանին նվազագույն հաշվով


Դրվագ Հայաստան-Հունաստան հանդիպումից, Երևան, 15-ը նոյեմբերի, 2019թ.
Դրվագ Հայաստան-Հունաստան հանդիպումից, Երևան, 15-ը նոյեմբերի, 2019թ.

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նվազագույն՝ 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի թիմին:

Ուրբաթ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 35-րդ րոպեին խփեց Դիմիտրիս Լիմնիոսը:

Սա Հայաստանի ընտրանու առաջին խաղն էր նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ:

Ընտրական J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ՝ ապահովելով խմբում 2-րդ տեղը և իր մասնակցությունը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին: Խմբի միանձնյա առաջատարը, հիշեցնենք, Իտալիայի հավաքականն է, որը դեռ երկու տուր առաջ էր իր համար ապահովել եզրափակիչ փուլի ուղեգիրը:

Ընտրական մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ընտրանին նոյեմբերի 18-ին Պալերմոյում կհանդիպի Իտալիայի թիմի հետ:

XS
SM
MD
LG