Մատչելիության հղումներ

Բաքուն թարմացնում է «սև ցուցակը»


Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում ընդունում է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին, Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, 8-ը հոկտեմբերի, 2019թ․
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը Ստեփանակերտում ընդունում է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին, Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, 8-ը հոկտեմբերի, 2019թ․

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը «սև ցուցակից» ջնջել է գերմանացի և լեհ լրագրողների անունները: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները այլևս անցանկալի անձ չեն համարում նախկինում Լեռնային Ղարաբաղ այցելած Լեհաստանի քաղաքացի Վլոդիմեյ Կիյանովսկիին և գերմանացի լրագրող Սիլվիա Սթեբերին:

Փոխարենը, Բաքուն մտադիր է ամերիկացի կոնգրեսական Ջուդի Չուին հռչակել անցանկալի անձ՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Հիշեցնենք՝ կոնգրեսական Չուի հետ Արցախ մեկնած Ջեքի Սփիրը «սև ցուցակում» է ներառվել դեռևս 2018 թվականին:

ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն Ստեփանակերտ են այցելել հոկտեմբերի 8-ին և հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Այցի ավարտին նրանք հայտարարել են, որ «տպավորված են Արցախի խաղաղասիրությամբ, ապահովության զգացողությամբ և քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով»:

XS
SM
MD
LG