Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է  ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիրի և Ջուդի Չուի հետ


Հայաստանի արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին:

Արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Մնացականյանը Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի շրջանակներում նախաձեռնած բարեփոխումների գործընթացը:

Հանդիպմանը արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք արդիական հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG