Հոլանդացի դատախազները ցանկություն են հայտնել հարցաքննել Ուկրաինայում կալանքի տակ գտնվող մի քաղաքացու, որը, ըստ նրանց, ուղղակի առնչություն ունի հինգ տարի առաջ Ուկրաինայի արևելքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի MH17 չվերթի օդանավի կործանմանը։
Խոսքը Վլադիմիր Ցեմախի մասին է, ով ներկայումս Ռուսաստանի հետ բանտարկյալների փոխանակման կենտրոնում է: Հաղորդվում է, որ ժամանակին նա ղեկավարել է Կրեմլի աջակցությունը վայելող անջատողականների՝ օդանավի աղետի վայրի մերձակայքում տեղակայված հակաօդային պաշտպանության գումարտակը։
Ըստ չհաստատված հաղորդումների՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանտարկյալների փոխանակումը փակուղի է մտել, քանի որ Կրեմլը պահանջում է փոխանակվողների մեջ ընդգրկել նաև Ցեմախին՝ 24 նավաստիների, կինոռեժիսոր Օլեգ Սենցովի և մյուսների հետ փոխանակելու համար։
Ցեմախը Ուկրաինայի քաղաքացի է: