Մատչելիության հղումներ

«Արդյոք կորցրե՞լ ենք մեր դուխը, թալանչիների իրավունքերի համա՞ր ենք հոգ տանում». Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում է 2024 թվականի բյուջեի կատարողականը: Փաշինյանը ելույթը սկսեց նախկինների թալանի ու այդ թալանը վերադարձնելու իր խոստումների ընթացքի մասին: Որքանո՞վ է իրեն հաջողվել այդ խոստումները կատարել, ինչո՞ւ են զգույշ գործում, այս հարցերն է պարզաբանել իր ելույթում:

«Ինչո՞ւ ենք այսքան զգույշ: Ի՞նչ եղավ հեղափոխական իշխանությանը: Արդյոք կորցրե՞լ ենք մեր դուխը, թալանչիների իրավուքների համա՞ր ենք հոգ տանում, թե՞ վախենում ենք նրանցից: Ոչ, ամենևին: Մենք հոգ ենք տանում մեր պետության ու մեր ժողովրդի մասին, որովհետև ամենաթողություն, վենդետա հիշեցնող որևէ գործողություն այնպիսի վնաս կհասցնի մեր պետության միջազգային հեղինակությանն ու կերպարին, տնտեսությանն ու ներդրումային միջավայրին, որ նույնիսկ տասնյակ միլիարդավոր դոլարներով հնարավոր չի լինի այդ վնասը վերականգնել», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, թե մերժում է իր կառավարությանն ուղղված քննադատությունները, որ պաշտոնավարման յոթ տարվա ընթացքում մոռացել են նախկինների թալանը հետ բերելու ու հանցագործներին պատժելու խոստումները:

«Խնդիրն այն է, որ ինչպես ասել եմ բազմիցս, թալանվածը պահեստավորված չէ մի կոնկրետ հասցեում, որ գնաս բարձես բեռնատարներն ու վերադարձնես, թալանվածը տեղաբաշխված է տարբեր տեղերում, տարբեր ձևերով, երբեմն Հայաստանում է, երբեմն արտերկրում, երբմեն մեզ հայտնի մարդկանց անունով է, երբեմն դրածո մարդկանց անունով: 2019-ից սկսել ենք թալանի գորդյան հանգույցը քանդելու արձակելուն ուղղված համակարգ ձևավերել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG