Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Հոնկոնգում


Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգի ոստիկանությունն այսօր կրկին արցունքաբեր գազ և առնվազն երկու ջրցան մեքենա է կիրառել քաղաքի կենտրոնում հավաքված հազարավոր ցուցարարներին ցրելու նպատակով:

Ցուցարարաները հավաքվել էին քաղաքի երեք տարբեր հատվածներում՝ շարժվելով դեպի կառավարական շենքերի համալիր։

Բողոքի ակցիաները Հոնկոնգում շարունակվում են արդեն 13 շաբաթ: Ցուցարարները պահանջում են սահմանափակել պաշտոնական Պեկինի միջամտությունը Հոնկոնգի գործերին: Ավելի վաղ տեղեկություններ էին ի հայտ եկել, որոնց համաձայն Չինաստանը շարունակում է զորքեր կուտակել Հոնկոնգի վարչական սահմանի հարևանությամբ:

XS
SM
MD
LG