Օգոստոսի 18-ին տասնյակ հազարավոր մարդիկ Հոնկոնգի կենտրոնում բողոքի ցույց են անցկացնում:
Մարդու իրավունքների քաղաքացիական ճակատը (CHRF) հզոր հանրահավաք է ակնկալում, չնայած ոստիկանության ճնշումները վերջին շրջանում ավելի են սաստկացել: Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է, որ ցույցերը խաղաղ բնույթ են կրում: Հոնկոնգի վարչակազմը հակառակն է պնդում, այսօր հայտարարելով, թե վերջին ամիսներին ոստիկանական մի շարք բաժանմունքներ 75 անգամ ենթարկվել են հարձակումների ու պաշարումների և այդ ընթացքում 75 ոստիկան է վիրավորվել:
Արդեն երկու ամիս շարունակվող ցույցերը ուղղված են Հոնկոնգի վրա Պեկինի քաղաքական և իրավական ազդեցությունը ուժեղացնելու փորձերի դեմ: Չինաստանի կենտրոնական իշխանությունը խստորեն քննադատում է ցուցարարներին՝ նրանց վարքագիծը համարելով «ահաբեկչությանը մոտ» դրսևորումներ:
Ոստիկանությունը հարյուրավոր ցուցարների է ձերբակալել: