Հոնկոնգի միջազգային օդակայանը չեղարկել է բոլոր չվերթները, քանի որ հակակառավարական ցույցների հազարավոր մասնակիցներ հավաքվել են օդակայանի գլխավոր տերմինալում:
«Օդակայանն այդ պայմաններում չի կարող աշխատել»,- հայտնել է աշխարհում ամենախոշորներից մեկը համարվող Հոնկոնգի միջազգային օդակայանի ղեկավարությունը:
Այսօր ավելի վաղ Հոնկոնգում ոստիկանները տեղակայել են ջրցան մեքենաներ:
«Դրանք կգործադրվեն այն դեպքում, եթե տեղի ունենան զանգվածային անկարգություններ, որոնց արդյունքում հնարավոր են վնասվածքներ, պետական և մասնավոր գույքի ոչնչացում, հանրային անդորրն ու կարգուկանոնը խախտելու փորձեր»,- հայտարարել է Հոնկոնգի ոսստիկանույունը:
Ըստ իրավապահների, Հոնկոնգում ցուցարարների և ոստիկանների երեկվա բախման ընթացքում 45 մարդ վնասվածք է ստացել:
Հոնկոնգում բողոքի ակցիաներն արդեն 10-ը շաբաթ են շարունակվում: Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ հատուկ կարգավիճակով Չինաստանի մաս կազմող Հոնկոնքում օրենսդիրը փորձել է ընդունել արտահանձնման մասին մի օրինագիծ, որը ենթադրում է մեղադրյալներին այդ թվում Չինաստան արտահանձնելու հնարավորություն:
Հանրային աննախադեպ բոլոքներն իշխանությանը ստիպել են հրաժարվել օրինագծից, սակայն դրանից հետո բողոքի ակցիաները չեն դադարել:
Հիմա ցուցարարները պահանջում են լուծարել քաղաքի ներկայիս օրենսդիր մարմինը, անցկացնել ուղիղ ընտրություններ և հետաքննել բուն Չինաստանի տարածքում ոստիկանության կողմից բռնություն գործադրելու դեպքերը:
Պեկինն ավելի քան երեք ամիս տևող այդ իրադարձությունների ընթացքում նկատել է ւվել, որ չի ցանկանում միջամտել, սակայն հարկ եղած դեպքում «բոլոր իրվական միջոցներով» կկարգավորի կացությունը: