Մատչելիության հղումներ

«Ռուսթավի 2»-ի նոր ղեկավարությունը աշխատանքից ազատել է Պուտինին վիրավորած լրագրողին


Վրաստան - Լրագրող Գիորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ի տաղավարում, 7-ը հուլիսի, 2019թ․
Վրաստան - Լրագրող Գիորգի Գաբունիան «Ռուսթավի 2»-ի տաղավարում, 7-ը հուլիսի, 2019թ․

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է առաջատար համարվող մի խումբ լրագրողների՝ այդ թվում ուղիղ եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած հաղորդավար Գիորգի Գաբունիային:

Աշխատանքից ազատվել են նաև տեղեկատվական ծառայության ղեկավար Նոդար Մելաձեն, վերլուծական ծրագրերի հաղորդավարներ ու պրոդյուսերներ:

Պաշտոնանկությունների մասին ճեպազրույցում հայտնել է հեռուստաընկերության նոր տնօրեն Պաատա Սալիան:

Նրա ճեպազրույցից ժամեր անց, երեկոյան ուղիղ եթերում լուրերի հիմնական թողարկումն ընդհատվել է: Երկու հաղորդավարները հայտարարել են, որ դուրս են գալիս «Ռուսթավի 2»-ից, որտեղ աշխատել են ավելի քան 10 տարի:

XS
SM
MD
LG