Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոնը «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետ է նշում


Բորիս Ջոնսոն
Բորիս Ջոնսոն

Պահպանողականների առաջնորդ ընտրված Բորիս Ջոնսոնը, ով վաղը ստանձնելու է Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ներկուսակցական ընտրության արդյունքները հրապարակվելուն պես հանդես է եկել կարճ ուղերձով՝ հայտարարելով որ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից:

«Իրականացնել Բրքզիթը, միավորել երկիրը, հաղթել Ջերեմի Քորբինին (ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդը)»,- իր ելույթում հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

Նա կոշտ «Բրեքզիթ»-ի կողմակից է և ավելի վաղ բազմիցս ասել է, որ Եվրամիությունից կարելի է անջատվել նաև առանց համաձայնությունների:

Եվրամիությունից Բրիտանիայի անջատվելը նախատեսված էր անցած մարտի վերջին, բայց Լոնդոնի խնդրանքով ժամկետը երկու անգամ հետաձգվել է: Նախկին վարչապետ Թերեզա Մեյը փորձում էր համաձայնության հասնել, բայց ձախողվեց ու հայտարարեց իր հրաժարականի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG