ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Ըստ ռուսաստանյան РИА Новости գործակալության, այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Մանրամասներն՝ այստեղ:
Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը հրավիրվել է Հայաստանի արտգործնախարարություն։
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպմանն արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը դեսպանին հայտնել է հայկական կողմի խորը տարակուսանքը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարության հայտարարության մեջ տեղ գտած մի շարք դրույթների կապակցությամբ:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ հետևողականորեն հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքներին և չափանիշներին համապատասխան, և առաջին հերթին՝ սուվերենության պահպանման և ապահովման, տարածքային ամբողջականության և պետությունների սահմանների անխախտության սկզբունքների և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ-ի որոշումների հիման վրա», - մասնավորապես ասված է Բելառուսի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրությունում:
Մանրամասներն՝ այստեղ:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել՝ «ապատեղեկատվություն» որակելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված` մարտական գործողությունների միակողմանի դադարեցնելու մասին հայտարարությունը:
«ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է ընդառաջել և քննարկել կրակի դադարեցման մասին առաջարկը՝ նախնական դիրքերի վերականգնման համատեքստում», - նաև ասված է հաղորդագրությունում:
Մանրամասներն՝ այստեղ:
Վրաստանի խորհրդարանում իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Թբիլիսիում Սարգսյան-Ալիև հրատապ հանդիպում կազմակերպել՝ բանակցելու խաղաղության համար։
Մանրամասներն՝ այստեղ: