ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով: Ըստ ռուսաստանյան РИА Новости գործակալության, այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, գործող միջազգային՝ կարգավորման լիազորություններ ունեցող մեխանիզմների շրջանակում: Հակամարտության շարունակումը հղի է կովկասյան ողջ տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման վտանգով»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան: