Վրաստանի խորհրդարանում իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են Թբիլիսիում Սարգսյան-Ալիև հրատապ հանդիպում կազմակերպել՝ բանակցելու խաղաղության համար։
«Շատ տխուր բան է տեղի ունենում, կան զոհեր։ Ծայրահեղ վիճակ է։ Մենք պատրաստ ենք միջնորդ դառնալ ցանկացած ձևաչափով», - ասել է Վոլսկին։