Մատչելիության հղումներ

Անհնազանդության կոչերի հեղինակները պետք է արժանանան «համապատասխան վերաբերմունքի»

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Իրավապահները ձեռքերը ծալած չեն նստելու՝ այսպես է արձագանքում իշխող Հանրապետականը Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած անհնազանդության ակցիաներին: Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սադրանք է որակում ընդդիմադիրների երեկվա հավաքին հնչած կոչերը:

«Նման տիպի մարդկանց հարկավոր է համապատասխան վերաբերմունք՝ օրենքի սահմաններում: Ի՞նչ է, իրավապահները ձեռքերը ծալած պետք է նստեն, որ մարդկանց անհնազանդության կոչեր անեն և քաշքշուկներ սկսվի սեփական ժողովրդի հե՞տ: Դա թույլ չենք տալու», - ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

«Նոր Հայաստան» ընդդիմադիր շտաբը երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի մեկից դուրս են գալու փողոց՝ իշխանափոխությամբ կանխելու սահմանադրական հանրաքվեն: «Ժառանգությունում» ու «Հիմնադիր խորհրդարանում» անհնար են համարում Սերժ Սարգսյանին ընտրություններով հեռացնելը:

«Դա սպասելի էր, որովհետև նրանք որևէ հիմնավորում չունեն սահմանադրական բարեփոխումներին իրենց «ոչ»-ը ասելու, և նրանք մի երգ ունեն՝ պետք է նման սադրիչ գործողություններով, անհնազանդության կոչերով ցանկանան ներքաղաքական իրավիճակի մեջ լարում մտցնեն, որ կարողանան ինչ-որ ձևով այդ առիթներից օգտվել», - ասում է Վահրամ Բաղդասարյանը:

Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների դեմ հարուցված գործը՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշներով, կարճված չէ: Ընդդիմադիր գործիչները մեղադրյալի կարգավիճակում են: «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով շուրջօրյա հանրահավաքները պետք է մեկնարկեին այս տարվա ապրիլի 24-ին, շարժման առաջնորդները, սակայն, հանրահավաքից մեկ ամիս առաջ կալանավորվեցին: Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ ամեն ինչ օրենքի շրջանակում է եղել և հիմա էլ թույլ չեն տալու, որ սադրիչները խանգարեն հանրաքվեի անցկացմանը:

«Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ գնահատական են տալիս այն մարդկանց, որոնք քայքայում են իրենց երկրի ներքաղաքական իրավիճակը և առավել ևս՝ որոնք ինֆորմացիա են տալիս մեր ոչ բարեկամ երկրներին: Նման կոչերը, որ ցանկանում են վարկաբեկել միջազգային արենայում մեր երկրի վարկանիշը, ես գնահատականներ դրան չեմ կարող տալ: Ինձ թվում է՝ դրա գնահատականները կտա հանրությունը», - ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

«Հիմնադիր խորհրդարանում» իշխող խմբակցության հայտարարությունները որպես սպառնալիք են ընկալում:

«Ռեժիմը ուրիշ լեզու չի հասկանում և ուրիշ լեզվով չի խոսում: Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք բռնատիրության հետ, պատրաստ լինենք դիմակայելու նրա հավանական բռնություններին, որովհետև կարծես թե մեկնարկը տրված է դրանց», - ասում է «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ շեշտելով, որ անհնազանդություն ասելով նկատի ունեն միայն օրինական գործողություններ:

Վահրամ Բաղդասարյանին հակադարձելու համար ընդդիմադիր գործիչը մեջբերում է անում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի խմբագրած աշխատությունից․ - «Անհնազանդության իրավունքը անմիջական ժողովրդավարության ձևերից մեկն է»:

Ընդդիմադիրները չեն ընդունում նաև փոփոխությունների շուրջ գաղափարական պայքարի մեջ մտնելու՝ իշխանությունների կոչը: Հանրաքվեի հանգուցալուծման սեփական սցենարից չեն հրաժարվելու․- «Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականի դեպքում արդեն հանրաքվե անցկացվել չի կարող»:

«Դրանց համար հետաքրքիր չի, թե դրանք հանրաքվե է, ընտրություն է․․․ 10-15 հոգի մարդ են տեսնում դրսում՝ գնում են անմիջապես սկսում են պրովոկացիոն հայտարարություններ անել», - հակադարձում է Վահրամ Բաղդասարյանը:

XS
SM
MD
LG