Գործարար Աշոտ Սուքիասյանը, ով մեղադրվում է «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ ու ներառված է հայտնի «օֆշորային գործում», երեկ Թբիլիսիից Հայաստան է տեղափոխվել։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սուքիասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:
Սուքիասյանի կալանավորումը նրա պաշտպան Յուրի Խաչատրյանը անհիմն է որակում, ասում է՝ իր Աշոտ Սուքիասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
«Առաջադրված մեղադրանքը չի ընդունում, դա դիտում է որպես սովորական քաղաքացիաիրավական հարաբերություններ: Ամեն բիզնես կարող է ռիսկայնություն ունենալ», - ասում է պաշտպանը, - «Մեղադրանքի կողմից հիմնավոր կասկած առաջացնող փաստաթղթեր ես չտեսա: Բնականաբար, առանց հիմնավոր կասկածի նույնիսկ չպետք է նրա կալանավորումը դատարանը բավարարեր իբրև խափանման միջոց: Կալանավորում են, հետո են ցանկանում ապացույցներ ձեռք բերել, որը օրենքի, սահմանված կարգի խախտում է»:
Սուքիասյանին կալանավորել են հանցագործության մասին հաղորդման և մեկ անձի ցուցմունքի հիման վրա, Փայլակ Հայրապետյանի ցուցմունքը նկատի ունենալով՝ ասում է պաշտպանը: Փաստաբան Յուրի Խաչատրյանն ասաց, որ իր պաշտպանյալի հետ զրուցել է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի՝ այսպես կոչված օֆշորային գործին հնարավոր առնչության մասին:
«Եվ ինքը ասել է, որ ստորագրությունները ինքն է դրել, որպեսզի իրեն ապահովագրի որոշակի ազդեցություններից նման հեղինակավոր մարդկանց ստորագրությունները օգտագործելով», - փոխանցեց Յուրի Խաչատրյանը:
Սուքիասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2013 թվականի հունիսի 18-ից՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու մեղադրանքով:
Տարեսկզբին Սուքիասյանը օդային ժանապարհով ժամանել էր Թբիլիսի՝ այնտեղից Հայաստան տեղափոխվելու նպատակով, սակայն օդանավակայանում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել էր, որ նրան «Ինտերպոլ»-ի միջոցով հետախուզում է Հայաստանի ոստիկանությունը, և Սուքիասյանին անմիջապես ձերբակալել էին։
Հունիսի սկզբին Վրաստանի արդարադատության նախարարը բավարարել էր Աշոտ Սուքիասյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդությունը:
Երեկ, արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո, դատարանը բավարարել է Սուքիասյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը։
Սուքիասյանին մեղադրանքը ներկայացվեց քրեական գործը հարուցելուց ամիսներ անց միայն, և այն էլ` «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, ըստ որի` Սուքիասյանը Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը:
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը չի կարծում, որ Սուքիասյանի արտահանձնումը լուրջ հետևանքներ կունենա և Փայլակ Հայրապետյանի ունեցվածքն ինչ-որ չափով կվերադարձվի։
«Աշոտ Սուքիասյանին կդատապարտեն, մի որոշ ժամանակ կանցկացնի ազատազրկման վայրում, հետո հիվանդության պատճառով նրան կազատեն բանտից։ Սուքիասյանը ամեն ինչ կվերցն իր վրա։ Հնարավոր է, որ ինչ-որ բաներ էլ բարդեն Հայրապետյանի վրա։ Այս պատմությունը վաղուց կարող էր ավարտված լինել, որովհետև ես ասում եմ` լուրջ մեղադրանքներ կան. ո՛չ Կճոյանը հարցաքննվեց, ո՛չ վարչապետը հարցաքննվեց, բայց բոլոր հիմքերն ունեին հարցաքննելու։ Ես նույնիսկ համոզված եմ, որ վարչապետիի հրաժարականի մեջ մեծ դեր է ունեցել օֆշորի պատմությունը», - ասաց Բաղդասարյանը:
Մեղադրանքները հաստատվելու դեպքում Սուքիասյանին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում: