Նախկին միլիոնատիրոջ խոսքով, իրենից վերցրել են, մասնավորապես՝ «Հայաստան» հանրախանութի 2 մասնաշենքերը, Գաջագործների փողոցում գտնվող 3 շինությունները, Ջերմուկում գտնվող կիսակառույց մարզամշակութային համալիրը, Ծովազարդ գյուղում գտնվող սեփականությունը, նաև իր տունը:
«Հիմա ես վարձով եմ մնում», - պատմեց Հայրապետյանը:
Անցած տարի ոստիկանությունը քրեական գործ էր հարուցել գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման փաստով, իսկ արդեն այս տարի էլ խոշոր չափերի խարդախություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցել գործարար Աշոտ Սուքիասյանի դեմ, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ:
«Հետք» պարբերականը լրագրողական հետաքննություն էր անցկացրել՝ գրելով, որ Փայլակ Հայրապետյանի ունեզրկման գործում ակտիվ դերակատարություն է ունեցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերի մեջ են վարչապետ Տիգրան Սարգսյանը, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և այժմ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը: Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը հերքել են, թե որևէ կապ ունեն օֆշորում գրանցված այդ կազմակերպության հետ: Իսկ թե ինչպես է ստացվել, որ նրանք հայտնվել են այդ ընկերության բաժնետերերի ցանկում, այժմ հետաքննում է ոստիկանությունը: Ինչպես «Ազատությանը» փոխանցել էին ոստիկանությունից այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագետները պետք է պարզեն, արդյոք օֆշորային այդ կազմակերպության փաստաթղթերում առկա ստորագրությունները պատկանում են վարչապետին, արքեպիսկոպոսին, թե մեկ այլ անձի:
Փայլակ Հայրապետյանն այսօր տված հարցազրույցում պատմեց, թե ինչպես է կորցրել իր ունեցվածքը: Հայրապետյանը պնդեց, որ ինքն իր ողջ ունեցվածքը վստահել էր ոչ թե ներկայումս հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանին, այլ պետությանը, քանի որ Սիերա Լեոնեում ներդրումներ անելու մասին պայմանավորվածությունների մասին խոսել են Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախարարի ներկայությամբ: Հենց այնտեղ է Աշոտ Սուքիասյանը ասել, թե ոսկու և ադամանդի հանքեր ունի և կարող է հումք բերել աֆրիկյան այդ պետությունից: Սուքիասյանն ասել է, թե այդ ամենի համար 12 միլիոն դոլար է անհրաժեշտ: Այդ գումարը ձեռք բերելու համար Փայլակ Հայրապետյանը համաձայնել է «Ամերիա» բանկում գրավադրել իր ունեցվածքը, հույսով, որ ստացված հումքը Հայաստանում մշակելու հնարավորություն կունենա:
Սակայն, Հայրապետյանի փոխանցմամբ Սիերա Լեոնեից այդպես էլ հումքը Հայաստան չի եկել, փոխարենը բանկը սկսել է իր ունեցվածքը վերցնել:
«Արդեն 6-րդ ամիսն էր՝ իմացա, որ խաբված եմ: Ես չստուգեցի: Ես հավատացի, որ պետության հետ գործ ունեմ: Ես չհավատացի, որ Աշոտի հետ գործ ունեմ: Ես այդ ամեն ինչը դրել եմ ոչ թե Աշոտ Սուքիասյանի համար, ես ներ եմ դրել հանրապետությունում 10 հազար բանվոր աշխատելու համար: Նրանք այդպես են ներկայացրել ինձ, դրա համար ես այդ ռիսկին գնացել եմ: Ես մտել եմ գործարքի մեջ հանրապետության հետ: Եթե չլիներ նախարարության շենքում, եթե նախարարը չներկայացներ Աշոտ Սուքիասյանին, որ թող Սուքիասյանը ներկայացնի ինչ է տեղի ունենալու․․․», - պատմում է գործարարը:
Փայլակ Հայրապետյանը այս ամենում մեղավոր է համարում նաև «Ամերիա» բանկին, ասելով, թե ինչպե՞ս կարող էր բանկը միլիոնավոր դոլարների վարկ տալ Աշոտ Սուքիասյանին, չստուգելով, թե աֆրիկյան հանրապետությունում նրա ունեցած հանքերի մասին տեղեկատվությունը որքանո՞վ է իրականությանը համապատասխանում:
Չնայած ոստիկանությունը քննում է այս գործը, Փայլակ Հայրապետյանն իր ունեցվածքը ետ բերելու միակ հույսն այսօր կապում է «Ամերիա» բանկի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանի հետ:
«Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինձ հետ հանդիպի հարցը քննարկելու համար առաջիկայում», - պատմեց Հայրապետյանը, - «Լուծման միակ ճանապարհն է: Լուծման ուրիշ ճանապարհ ոչ մեր պետությունը տալու հնարավորություն ունի, ոչ վարչապետը, ոչ Կճոյանը․․․ էն մեկն էլ փախած է: Միակ ճանապարհը, ինձ թվում է, Ռուբեն Վարդանյանի բարի կամքն է: Ես հույս ունեմ, որ իմ ունեցածը պիտի վերադարձնի, որովհետև ես անմեղ եմ: Ես հայրենասեր մարդ եմ, ոչ մի կուսակցության չեմ պատկանում»: