Վրաստանի արդարադատության նախարարը հունիսի 3-ին նախկին գործարար, «օֆշորային» գործում ներգրավված Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ որոշում է կայացրել։
«Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ ամբողջովին բավարարել է Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը»,- տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
Հիշեցնենք, Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր հունվարի 31-ին։
Աշոտ Սուքիասյանը, հիշեցնենք, ներգրավված է հայտնի «օֆշորային գործում»։ Ոստիկանությունը 2013 թվականի հունիսի 17-ին մեղադրանք էր ներկայացրել նրան` առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ:
Ուշագրավ է, որ Սուքիասյանին մեղադրանքը ներկայացվեց քրեական գործը հարուցելուց ամիսներ անց միայն, և այն էլ` «Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, ըստ որի` Սուքիասյանը Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաև Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը: