Մատչելիության հղումներ

Ռուսաստանը շարունակում է ծանր սպառազինություն մատակարարել Ադրբեջանին


Ռուսաստանը շարունակում է ծանր սպառազինություն մատակարարել Ադրբեջանին
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները և առաջին հերթին Ռուսաստանը շարունակում են մեծ ծավալներով ծանր սպառազինություն մատակարարել մեզ հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկության համաձայն, 2007-2013թ.թ. ընթացքում, օրինակ, Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 72 միավոր տանկ, 34 զրահապատ մեքենա, խոշոր կալիբրի հրանոթային 456 համակարգեր, 1 200 միավոր հրթիռներ և հրթիռների արձակման համալիրներ, 37 մարտական ուղղաթիռ:

Ըստ ամենայնի, այս վիճակագրությունից դուրս է 2013-ին հայտարարված ռուս-ադրբեջանական 4 միլիարդ դոլարանոց ռազմատեխնիկական պայմանավորվածությունը, որովհետև Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը մայիսի 23-ին հայտարարեց, թե Մոսկվան ավարտել է դեռ 2011-ին կնքված պայմանագրով Ադրբեջանին հարյուր միավոր Т-90С տանկերի մատակարարումը, իսկ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշված է, որ 2011-2013թ.թ․ ընթացքում Ռուսաստանը Ադրբեջանին է մատակարարել է ընդամենը 10 միավոր տանկ:

Ուշագրավ է, որ այդ ռեգիստրի փոխանցմամբ՝ 2007-2012թ.թ․ ընթացքում Ռուսաստանից Հայաստան ծանր որևէ սպառազինություն չի մատակարարվել, և միայն 2013-ին մեր երկիրը ստացել է 35 միավոր տանկ, 110 զրահապատ մեքենա, 200 միավոր հրթիռ և 50 միավոր հրթիռների արձակման համալիրներ:

Հայաստանում խիստ բացասաբար են արձագանքում այս տեղեկությանը: Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, սա վկայում է, որ Ռուսաստանը չի կարող հուսալի դաշնակից հանդիսանալ Հայաստանի համար:

«Ռուսաստանի ազդեցության միակ լծակը Հարավային Կովկասի վրա մնացել է Լեռնային լծակը Հարավային Կովկասի վրա մնացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և Ռուսաստանի շահերից է բխում է լարվածությունը մշտապես բարձր մակարդակի վրա պահել և լինել այն կարևոր արբիտրը, որը, եթե հանկարծ կողմերից մեկը խախտի զինադադարի ռեժիմը, կարողանա Ռուսաստանից աջակցություն խնդրել»,- ասաց Արզումանյանը։

Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, մտահոգիչ բնութագրելով այս տեղեկությունը, ասաց.- «Այստեղ մենք լուրջ անելիք ունենք, և մեզ չպետք է բավարարի Ռուսաստանի դեսպանի այն մեկ ֆորմուլան, այն պարզ համադասական նախադասությունը, թե դա ընդամենը բիզնես է»։

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչները հրաժարվեցին մեկնաբանել ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկությունը:

Ռուսաստանը, սակայն, ՀԱՊԿ անդամ միակ երկիրը չէ, որ ծանր սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Այդ ռեգիստրի համաձայն, 2007-2012թ.թ․ ընթացքում Բելառուսը Բաքվին մատակարարել է 62 միավոր տանկ, 7 միավոր մարտական ինքնաթիռ, խոշոր կալիբրի հրանոթային 42 համակարգ: Նույն ժամանակահատվածում Բելառուսը Հայաստանին մատակարարել է միայն 10 միավոր խոշոր կալիբրի հրանոթային համակարգ:
XS
SM
MD
LG