Բոննի Կոնվերսիայի միջազգային ինստիտուտի (BICC) կողմից անցկացված Ռազմականացման գլոբալ ցուցիչի (Global Militarization Index 2013) հետազոտության արդյունքներով՝ Հայաստանը գլոբալ ռազմականացման ցուցիչով այս տարի 4-րդ տեղն է գրավել դասակարգման համաշխարհային ցանկում՝ առաջ անցնելով Ադրբեջանից, որը 8-րդ հորիզոնականում է:
«Մինչ Ադրբեջանը բարձր տեղեր է գրավել նաև նախորդ տարիներին, Հայաստանը առաջին տասնյակ է մուտք գործել այս տարի», - նշում են փորձագետները՝ ընդգծելով, որ Կովկասում սպառազինությունների արագ աճը ուղեկցվում է բուռն դիվանագիտական հռետորաբանությամբ և Լեռնային Ղարաբաղի երկարատև զինված հակամարտության վերսկսման վտանգով:
Ցանկի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Իսրայելը, Սինգապուրը և Ռուսաստանը, իսկ Հայաստանին հաջորդում են Սիրիան, Հորդանանը, Հարավային Կորեան: Առաջին տասնյակը եզրափակում են Կիպրոսը և Քուվեյթը:
Ինստիտուտը նման հետազոտություններ է անցկացնում ամեն տարի՝ սկսած 1990 թվականից: Փորձագետները գնահատում են աշխարհի երկրները մի շարք բնութագրիչներով, այդ թվում՝ ռազմական ոլորտի ծախսերի տոկոսը համախառն ներքին արդյունքում, այդ ոլորտում ընդգրկված մարդկանց թիվը բնակչության ընդհանուր թվի համեմատությամբ, ինչպես նաև ծանր սպառազինության քանակը երկրի բնակչության հետ հարաբերակցությամբ: