ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հայտարարեց, որ հրաժարական է ներկայացնում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Հրավիրված ասուլիսում Բաղդասարյանը, հիշեցնելով «Օրինաց երկրի» քաղաքական խորհրդի վերջերս կայացրած որոշման մասին՝ մաս չկազմել իշխող կոալիցիային, հայտարարեց, որ «ՕԵԿ-ը լինելու է ընդդիմություն» և հինգ պատճառ նշեց, թե ինչու կայացրեցին նման որոշում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի այլևս չի հավակնում զբաղեցնել նախագահի, վարչապետի պաշտոնները, սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը, Սահմանադրական դատարանի որոշումը՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու մասին, Կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով, այս զարգացումները նոր իրավիճակ են ստեղծում երկրում, որից ելնելով էլ որոշեցին դուրս գալ իշխանությունից:
Սակայն քիչ անց ՕԵԿ նախագահը անկեղծացավ․ - «Ինչո՞ւ դուրս եկանք: Որովհետև մենք չունեինք որոշումների վրա ազդեցություն: Մենք 6 տարի փորձել ենք մեր դերակատարումը մեծացնել: Ավելին՝ նախագահական ընտրություններում սատարել ենք Սերժ Սարգսյանին, փորձել ենք մեր դերակատարությունը մեծացնել, ասել ենք, որ մենք ունենք այս ծրագրերը, այս մոտեցումները․ չի հաջողվել մեզ իրականացնել»:
Միաժամանակ, Բաղդասարյանը տեղեկացրեց, որ զբաղեցնելու է այս սեպտեմբերին Երևանում բացվող ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնը: Վստահեցրեց՝ այդ պաշտոնը իրեն չի կաշկանդի ծավալել ընդդիմադիր գործունեություն, քանի որ նոր աշխատավայրում ելնելու է Հայաստանի շահերից:
Ընդդիմադիր դաշտում չբացառեց քառյակի հետ համագործակցությունը, սակայն ընդգծեց․ - «Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա կլինի իմ կողմից ոչ բարոյական քայլ: Ինչո՞ւ: Որովհետև Սերժ Սարգսյանի հետ մենք վեց տարի աշխատել ենք: Ես արդեն ասացի, որ Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, որոնց ճանապարհները բաժանվել են»:
Արթուր Բաղդասարյանը այստեղ ուշագրավ հայտարարություն արեց՝ Սերժ Սարգսյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
«Սերժ Սարգսյանը ինքն է հայտարարել իր հեռանալու մասին: Նույնիսկ ի զարմանս ինձ է այդ հայտարարությունը արել՝ պաշտոնապես հայտարարելով բոլոր լրատվամիջոցների առջև, որ ինքը այլևս հեռանում է ակտիվ քաղաքականությունից, այսինքն երկրում վճռորոշ պետական պաշտոններ զբաղեցնելուց», - պարզաբանեց նա:
«Չեմ կարծում, որ այսօր սահմանադրական բարեփոխումները հրատապ անհրաժեշտություն են: Միևնույն ժամանակ քննարկումներից ՕԵԿ-ը երբեք չի խուսափել»,- հայտարարեց «Օրինաց երկրի» առաջնորդը՝ հավելելով․ - «Այսօր ունենք կուտակված լրջագույն սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք առավել հրատապ լուծման կարիքն ունեն, իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը ոչ միայն հիմնավորված էր, այլև՝ ուշացած»:
Հատկանշական է, որ 2008-ից իշխանությունում գտնվող ՕԵԿ-ը անցած տարիներին երբեք հրապարակավ չի բարձրացրել Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը:
«Հայաստանում ստեղծվել է բավականին բարդ քաղաքական իրավիճակ»,- ընդգծեց Արթուր Բաղդասարյանը, - «Կոալիցիա վերադառնալու հավանականությունը բացառում եմ, որովհետև մենք նոր ենք դուրս եկել կոալիցիայից, և իսկապես, Հայաստանում բավականին բարդ քաղաքական իրավիճակ է: Հնարավո՞ր են արդյոք արտահերթ ընտրություններ: Երբ որ, կարծեմ մեկ տարի առաջ, Ռոբերտ Քոչարյանը մի հարցազրույց տվեց, լրագրողները զանգել էին, հարց էին տալիս՝ իսկ դուք հնարավոր համարո՞ւմ եք Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Ես պատասխանեցի, որ ես նման հավանականությունը չեմ բացառում: Այսինքն, ամենատարբեր զարգացումներ կարող են լինել Հայաստանում: Ես կարող եմ ասել, որ մենք բաց ենք քաղաքական դաշտում: Ես կարող եմ ասել, որ նման քաղաքական զարգացումները ես չեմ բացառում: Ես կարող եմ ասել, որ «Օրինաց երկիրը» կգործի իր քաղաքական առաջնահերթություններից և սկզբունքներից ելնելով: Եվ, իհարկե, լավ կլինի, որ մեր երկրում բոլոր գործընթացները ընթանան հավուր պատշաճի»:
Հրավիրված ասուլիսում Բաղդասարյանը, հիշեցնելով «Օրինաց երկրի» քաղաքական խորհրդի վերջերս կայացրած որոշման մասին՝ մաս չկազմել իշխող կոալիցիային, հայտարարեց, որ «ՕԵԿ-ը լինելու է ընդդիմություն» և հինգ պատճառ նշեց, թե ինչու կայացրեցին նման որոշում՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի այլևս չի հավակնում զբաղեցնել նախագահի, վարչապետի պաշտոնները, սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը, Սահմանադրական դատարանի որոշումը՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու մասին, Կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով, այս զարգացումները նոր իրավիճակ են ստեղծում երկրում, որից ելնելով էլ որոշեցին դուրս գալ իշխանությունից:
Մենք 6 տարի փորձել ենք մեր դերակատարումը մեծացնել ...Արթուր Բաղդասարյան
Միաժամանակ, Բաղդասարյանը տեղեկացրեց, որ զբաղեցնելու է այս սեպտեմբերին Երևանում բացվող ՀԱՊԿ ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնը: Վստահեցրեց՝ այդ պաշտոնը իրեն չի կաշկանդի ծավալել ընդդիմադիր գործունեություն, քանի որ նոր աշխատավայրում ելնելու է Հայաստանի շահերից:
Ընդդիմադիր դաշտում չբացառեց քառյակի հետ համագործակցությունը, սակայն ընդգծեց․ - «Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա կլինի իմ կողմից ոչ բարոյական քայլ: Ինչո՞ւ: Որովհետև Սերժ Սարգսյանի հետ մենք վեց տարի աշխատել ենք: Ես արդեն ասացի, որ Սերժ Սարգսյանի հետ մենք ընկերներ ենք, որոնց ճանապարհները բաժանվել են»:
Արթուր Բաղդասարյանը այստեղ ուշագրավ հայտարարություն արեց՝ Սերժ Սարգսյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
Սերժ Սարգսյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից ...Արթուր Բաղդասարյան