Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հանրապետականի իրականացրած վերջին նախաձեռնությունները «քաղաքական կյանքի ամբողջական ռեստարտ են»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:
Նա չմանրամասնեց, թե ինչ ի նկատի ունի՝ ասելով վերջին նախաձեռնությունները, սակայն հայաստանյան քաղաքական կյանքում տեղ գտած վերջին իրադարաձությունները հանրահայատ են. վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ շատերի համար անակնկալ հրաժարականը, նոր կառավարության ձևավորման շուրջ տարվող բանակցությունները, ՕԵԿ որոշումը՝ դուրս գալ իշխող կոալիցիայից և, անշուշտ, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը:
«Նախագահի գլխավորությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից վերջին իրականացված նախաձեռնությունները ամբողջական «ռեստարտ» են քաղաքական կյանքի: Եվ ևս մեկ անգամ ապացույցն է այն հանգամանքի, որ քաղաքական կյանքի «ջոյստիկը» Հայաստանի հանրապետական կուսակցության ձեռքում է», - հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը:
Աշոտյանը չարձագանքեց «Ազատության» հարցին, թե
առաջիկայում «ռեստարտի» ի՞նչ նոր դրսևորումների ենք ականատես լիենլու:
Անդրադառնալոով իշխող կոալիցիայից դուրս գալու` «Օրինաց երկիր» կուսակցության որոշմանը` Աշոտյանն ասաց. - «Քաղաքակիրթ, կայացած քաղաքական մշակույթը պահանջում է, որպեսզի քաղաքական ապահարզանները լինեն բարեկիրթ և քաղաքակիրթ… Մենք պետք է բարձր գնահատենք այն քաղաքական կյանքը, որ ապրել ենք միասին: Ես ուզում եմ անձամբ շնորհակալ լինել «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներին իրենց նախաձեռնությունների համար, այդ թվում և կրթական ոլորտում: Եվ կարծում եմ, որ ՕԵԿ-ը կարող է իր քաղաքական ուրույն ճանապարհը հարթել»:
Հարց հնչեց՝ արդյո՞ք ՕԵԿ-ը ՀՀԿ-ին առընթեր ընդդիմություն է: «Եթե բոլոր նախկին կոալիցիոն գործընկերներին համարենք ՀՀԿ-ին առընթեր ընդդիմություն, ապա ՕԵԿ-ը այդտեղ առաջինը չի կարող լինել, որովհետև արդեն ունեն քաղաքական ուժեր, որոնք մեզ հետ քաղաքական կյանք են ապրել», - արձագանքեց Աշոտյանը: