Իշխանությունները «Օրինաց երկիր» կուսակցությանն (ՕԵԿ) ուղղորդում են ընդդիմադիր դաշտ, այս և վերջին երկու շաբաթվա մյուս «տեսարաններով» փորձ է արվում թուլացնել ճգնաժամը, քաղաքական ու սոցիալական լարվածությունը, նման կարծիքներ էին արտահայտում «Ազատության» զրուցակից վերլուծաբանները։
«Կատարվում են միջանկյալ վերադասավորումներ»,- նշեց Հակոբ Բադալյանը.- «Քանի որ երկրում, այսպես ասած, հաց չկա, որպեսզի այդ լարվածությունը մեղմվի հացով, շեշտը դրվում է հենց տեսարանների վրա, եթե պայմանական ասենք։ Վարչապետի փոփոխություն, հետո ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալ, հետո խոսակցություններ նոր կոալիցիայի ձևավորման մասին, ինտրիգներ դրա շուրջ՝ ԲՀԿ-ն կմտնի, թե՝ Դաշնակցությունը կմտնի..., հետո քառյակի ապագայի վերաբերյալ խոսակցություն, սահմանադրական փոփոխության թեմատիկա։ Ես կարծում եմ՝ այս ամբողջը տեղավորվում են այդ «տեսարան» ասված փաթեթի մեջ, բուն նպատակը հենց միջանկյալ իրավիճակում լարվածությունը թուլացնելն է»։
Վերլուծաբան, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը համոզված է, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ իշխանությունները հստակ ազդանշան տվեցին, որ որևէ դրական փոփոխության ցանկություն չունեն, հակառակը՝ «հարստահարողները, կեղեքողները, թալանողները, քրեաօլիգարխիան ավելի ու ավելի ամրապնդվում են իշխանության մեջ»։
«Հրապարակ»-ի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով՝ այդ քայլով թերևս իշխանությունը փորձեց լուծել Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանին չեզոքացնելու խնդիրը և քաղաքական դաշտն ավելի պղտորվեց։ Նրա բնորոշմամբ՝ «կույս մնալու և հաճույք ստանալու» տարբերակով առաջնորդվող քաղաքական ուժը հայտնվել է դժվարին իրավիճակում։
«Մի կողմից իշխանություն մտնելը նշանակում է փողոցում հանրության մեջ ունեցած ազդեցության կորուստ, որին չի ուզում գնա ԲՀԿ-ն, ակնհայտ է, որ ինքն ուզում է պահպանել իր այդ ընդդիմադիրի կեցվածքը, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ այս պարագայում ընդդիմություն լինել չի ստացվի, չի հաջողվի։ Ի վերջո, կան մարդկային կապեր, և Հայաստանում այդ մարդկային հարաբերությունները շատ ավելի ուժեղ են, շատ ավելի ազդեցիկ են, քան քաղաքական պրոցեսները»,- ասաց Արմինե Օհանյանը։
Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսին՝ «Հրապարակի» խմբագիրն ասաց.- «Կոնգրեսի վիճակը, ինձ թվում է, շատ ավելի բարդ է իրականում, իրենք արմատական քայլերի են միտված։ Դա նշանակում է, որ ԲՀԿ-ի հետ իրենց ճանապարհները պիտի բաժանվեն։ ԲՀԿ-ի հետ սիրախաղերը միայն վնասեցին իրենց, դա անզեն աչքով էլ է երևում»։
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Արմինե Օհանյանի համար անհասկանալի է դրդապատճառը, որ ստիպել է ՕԵԿ-ին այսպիսի քայլերի գնալ.- «Ընդդիմադիր դաշտը, ճիշտ է, շատ փսորված, շատ քայքայված, շատ չձևավորված վիճակում է, բայց ամեն դեպքում ՕԵԿ-ի տեղ այդ դաշտում ես չեմ տեսնում»։
ՕԵԿ-ը գործուղվում է ընդդիմություն, որպեսզի լրացնի ընդդիմադիր-եվրոպամետ բաց մնացած հարթակը, արտաքին աշխարհի հետ աշխատելու համար ներսում պետք են նման իմիտացիոն գործընթացներ, վերջին իրադարձություններն այսպես է մեկնաբանում Արման Բաբաջանյանը։
«ՕԵԿ-ը, որը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, ունի ֆինանսական ռեսուրսներ, քվոտաներ, որոնք կշարունակեն պահպանվել, ընդդիմադիր դաշտում հենց այս հարթակը զբաղեցնելու խնդիրը կփորձի լուծել, և կարծում եմ, որ ՕԵԿ-ը կփորձի նաև միավորման քայլեր անել բոլոր հնարավոր ուժերի, գործիչների, անհատների հետ»,- ասաց Բաբաջանյանը։
«Ես շանս տեսնում եմ, քառյակի հետ կապված այդ քաղաքական օրգիային կարող է միանալ նաև ՕԵԿ-ը։ Որովհետև, օրինակ ես երազումս չէի կարող պատկերացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը երբևէ կարող են համագործակցել։ Եթե նրանք կարողացել են «Մարտի 1»-ի արյունը դնել մի կողմ և հանուն «ռեալ պոլիտիկի» և հանուն իրենց պատկերացրած բուրժուադեմոկրատական հեղափոխության գնալ համագործակցության, ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին ոչինչ չի խանգարի նաև Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցել՝ ինչու չէ՝ իշխանափոխության շուրջ։ Ես չեմ կասկածում, որ շատ ժամանակ չանցած, Արթուր Բաղդասարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նույն Գագիկ Ծառուկյանը կմիանա Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջող այդ խմբին»,- կարծիք հայտնեց Բաբաջանյանը։
«Մեր ժողովուրդը շատ ներողամիտ, երբեմն էլ կարճ հիշողություն ունեցող ժողովուրդ է, որը որոշ դեպքերում լավ է, որոշ դեպքերում՝ վատ։ Բայց ամեն դեպքում սպասենք դեպքերի զարգացմանը»,- եզրափակեց Արմինե Օհանյանը։