Հանրապետականի փոխնախագահը զգուշացնում է՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը այսպես շարունակի, ապա հարվածի տակ կդնի նաև քառյակի մյուս ուժերին:
Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ քառյակը՝ որպես քաղաքական միավոր, դեռևս չի էլ ստեղծվել, քաղաքական այդ ուժերը վարչապետի հրաժարականից հետո մինչև օրս չեն կարողանում մեկ միասնական օրակարգ ձևավորվել:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի՞ պահպանել քառյակը՝ օրակարգ բերելով իշխանափոխության հարցը, Գալուստ Սահակյանը արձագանքեց.- «Աստված չանի, որ հաջողվի, որովհետև հարվածի տակ կդնի իր իմացած քառյակներին, յոթնյակներին, մյուսներին, եթե էսպես շարունակի, հարվածը ավելի ուժգին կլինի, իսկ ես դրա կողմնակիցը չեմ եղել տարիներ շարունակ»։
Հանրապետականի փոխնախագահն ասում է, թե չէր ցանկանա, որ նորանկախ Հայաստանի առաջին նախագահը իրեն այդքան վարկաբեկի: Ի պատասխան հարցին, թե ինչո՞վ է վարկաբեկո՞ւմ, Տեր-Պետրոսյանը ընդամենը ցանկանում է, որ երկրում իշխանափոխություն լինի, Սահակյանը հակադարձեց.- «Շատերն են ուզում թագավոր դառնալ, ես ուզում եմ, որ մարդիկ էլ լինեն, որ ցանկանան գյուղապետ դառնան»։
Վերջին օրերին ՀՀԿ-ն բավական կոշտ ձևակերպումներով է հակադարձում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժից հնչող կոչերին: Նախօրեին Հայ ազգային կոնգրեսը ոչ իշխանական ուժերին կոչ էր արել մերժել Հանրապետականի կեղծված մեծամասնության կառավարություն ձևավորվելու իրավունքը և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքել էր՝ ասելով, թե պետք չէ նստել մութ անկյունում և խառնակչությամբ զբաղվել:
«Չարությունն ու նենգությունը պետք է սահման ունենան, ծերությունը պետք է արժանապատիվ վայելել, ոչ թե շարունակել անել ամեն ինչ, որ Հայաստանում վատ լինի»,- թերևս ակնարկելով Տեր-Պետրոսյանին՝ ասել էր Հովիկ Աբրահամյանը:
Որոշ վերլուծությունների համաձայն՝ այդ կերպ նորանշանակ վարչապետը փորձեց իր հավատարմություն ցույց ալ ՀՀԿ-ին և հատկապես Սերժ Սարգսյանի այն հայտարարություններից հետո, թե Հանրապետականի թիմում թերահավատություն կա:
Հանրապետական խմբակցության ղեկավարը տեղին է համարում Հովիկ Աբրահամյանի կոշտ արձագանքը, քանի որ Տեր-Պետրոսյանը վիրավորել է ողջ թիմին:
«Երբ փորձում են անվանարկել քո ամբողջական թիմը, էստեղ արդեն բոլոր հանգույցները վառվում են, և պատասխանները այսուհետև ավելի կոշտ կլինեն»,- ասաց Գալուստ Սահակյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Տեր-Պետրոսյանին ուղղված Հովիկ Աբրահամյանի կոշտ արձագանքում որևէ արտառոց բան չի տեսնում:
«Դա քաղաքական արձագանք էր»,- ասում է Շարմազանովը՝ հավելելով, թե հումորով է վերաբերում այն պնդումներին, թե Հովիկ Աբրահամյանին ստիպել են նման հայտարարություն անել:
«ՀՀԿ-ն դռները չի փակել»
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ փուլում են Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստանի» հետ իրենց բանակցությունները, արդյոք այդ ուժերը պատրա՞ստ են համագործակցել նոր կառավարության հետ, ՀՀԿ-ի խոսնակն ասաց, թե դա այդ ուժերի որոշելիք խնդիրն է, ամեն դեպքում ՀՀԿ-ն պատրաստ է ծրագրերի համատեղմամբ համագործակցության եզրեր գտնել:
«Եվ Բարգավաճը, և Դաշնակցությունը իրենք պետք է որոշեն։ Ամեն ինչ ժամանակի ընթացքում պարզ կլինի, մենք ոչ թե սպասում ենք [իրենց արձագանքին], այլ մենք դռները չենք փակել ոչ Բարգավաճի, և ոչ էլ Դաշնակցության առջև։ Խոսքը կոալիցիայի մասին չէ միայն, խոսքը համագործակցության մասին է։ Համագործակցությունը կարող է լինել տարբեր ձևաչափերով։ Մենք շահագրգռված են, որ նոր կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը համագործակցության եզրեր գտնեն քաղաքական ուժերի հետ»,- ասաց իշխող կուսակցության խոսնակը։
Ամեն դեպքում Շարմազանովը ընդգծում է՝ ԲՀԿ-ն արդեն կառուցողական վերաբերմունք ցուցաբերել և չի պահանջել իշխանությունների հրաժարականը. - «Նախօրոք, ի տարբերություն ՀԱԿ-ի, չհայտարարեցին, որ իրենք արտահերթ ընտրությունների առաջարկ ունեն, որ Սերժ Սարգսյանի ամբողջական իշխանափոխության դեմ չեն, ավելին՝ ասացին, որ «կտեսնենք կառավարության ծրագիրը, նոր վարչապետի գործունեությունը, նոր գնահատական կտանք»։ Ես Բարգավաճից և Դաշնակցությունից չեմ լսել, որ իրենք մերժում են համագործակցությունը»։
Թե արդյոք այս պահին ՀՀԿ-ն բանակցո՞ւմ է ԲՀԿ-ի հետ՝ ծրագրերի համադրմամբ համագործակցելու շուրջ, Շարմազանովն այդպես էլ պատասխան չտվեց: Նշենք, որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ որևէ ձևով կառավարության մաս չի կազմելու: Եվ անհայտ է, թե այդ դեպքում ինչի շուրջ են բանակցում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն։