Օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից, վրան տեղադրելու փորձ կատարած «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող, հրապարակախոս Արգիշտի Կիվիրյանի փաստարկներով Հատուկ քննչական ծառայության և դատախազության պնդումները հերքվեցին Վերաքննիչ դատարանում:
Վերաքննիչ քրեական դատարանում ևս առանցքային ապացուցողական նշանակություն ունեցավ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտ «Ազատության» կատարած տեսագրությունը:
Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը: Երբ դատարանի այսօրվա որոշումը մտնի ուժի մեջ, ՀՔԾ-ն պարտավոր կլինի քրեական գործ հարուցել Կիվիրյանի նկատմամբ ապօրինություններ կատարած, նրան երեք ժամից ավելի ոստիկանության բաժնում պահած, բռնություն գործադրած և մարմնական վնասվածք պատճառած ոստիկանների նկատմամբ:
Կիվիրյանն «Ազատության» ուղիղ եթերի տեսագրության վկայակոչմամբ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, սակայն ոստիկանների նկատմամբ քրեական գործ չէր հարուցվել: Գործ չհարուցելու մասին ՀՔԾ-ի քննիչի, նաև նրա վերադաս դատախազի որոշումները բողոքարկվել էին Կենտրոն և Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Փետրվարի 3-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Կիվիրյանի բողոքը, որից հետո վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատախազության հատկապես կարևոր գործերով քննության ավագ դատախազ Արթուր Երիցյանը: Վերջինիս հարցրինք՝ Վճռաբեկ դատարանում կբողոքարկի՞ այսօրվա որոշումը: «Ես դեռ որոշումը չեմ ստացել»,- ասաց դատախազը:
Մինչ այդ, Արթուր Երիցյանը, ներկայացնելով իր բողոքը, նշեց, թե հիմքեր չեն եղել ոստիկաններին պատժելու համար: Կիվիրյանն ու նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարեցին, թե ՀՔԾ-ն հարցաքննել է միայն գործի ելքով շահագրգռված անձանց՝ բացառապես ոստիկաններին:
Երիցյանը չընդունեց․- «Պետք է հիմնավորել, որ իրոք գործի ելքով շահագրգռված են եղել, կարծում եմ՝ որևէ ապացույց չունենք»:
Դատավոր Գագիկ Ավետիսյանը հարցրեց, թե ինչպե՞ս կարող են ոստիկանության աշխատակիցներն իրենց գործողությունների դեմ ցուցմունքներ տալ:
«Ոստիկանության աշխատակիցը դեռևս չի նշանակում, որ գործի ելքով պիտի շահագրգռված լինի»,- ասաց Երիցյանը:
Այդ դեպքում ինչո՞ւ չեն հարցաքննել այլ ականատեսների, որոնք մասնակցել են բողոքի ակցիային: Արթուր Երիցյանը բացատրեց․- «Համենայնդեպս, մենք այլ ականատես վկաներ չենք հայտնաբերել: Եթե մյուս կողմը ուներ, որ մարդիկ կային, թող բերեին՝ ներկայացնեին, մենք բացատրությունները վերցնեինք»:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը հարցադրում հնչեցրեց․- «Այ որ հարուցվեր քրեական գործ, կասեինք, խնդրեմ, հարգելի քննիչ, «Ազատության» այս նյութը նայեք, էս լրատվամիջոցի էն նյութը նայեք, տեսեք՝ էստեղ ինչքան մարդիկ կան կանգնած, ուզո՞ւմ եք՝ անուններն ասենք»:
Արգիշտի Կիվիրյանը վկայակոչեց տեսանյութով ապացուցվող մանրամասները:
««Ազատություն» ռադիոկայանի անընդմեջ կատարած տեսագրության մեջ հստակ երևում է ողջ գործընթացը, այն, ինչ տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Եվ այդ պարագայում ակնհայտորեն բացահայտվում է ոստիկանության սուտը: Իրենք ներկայացնում են, որ ինձ բերման են ենթարկել 3:45 րոպե այն պարագայում, երբ «Ազատություն» ռ/կ-ի նյութում հստակ երևում է, որ առնվազն 3:20 ես զրկված եմ եղել ազատությունից: Այդ պարագայում այդ տեսագրության մեջ՝ որպես ժամի հաստատում, առկա է նաև [Երևանի փոխոստիկանապետ] Վալերի Օսիպյանի ձեռքի ժամացույցը, հստակ այդ ժամերը ֆիքսվում են, և ակնհայտ է դառնում ոստիկանության ներկայացուցիչների սուտը, թե իրենք ինձ [ոստիկանության Երևանի բաժնում] պահել են 3 ժամ»,- ասաց նա:
Ի դեպ, ՀՔԾ-ի բողոքը քննող դատավոր Գագիկ Ավետիսյանը այսօր հայտարարեց, թե դատական նիստը կարող է տեսագրվել ընդամենը հինգ րոպե՝ պատճառաբանելով, թե ինքը կաշկանդվում է տեսախցիկից:
«Ամեն կերպ փորձում են, որ այդ տեսագրությունները չլինեն, որովհետև իրենք ցանկացած պարագայում, անգամ եթե բավարարում են մեր բողոքները, չեն գործում թափանցիկության բաժնում»,- դատական նիստից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանը: