Հրապարակախոս, «Արմենիա Թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դիմումի քննության գործով չորեքշաբթի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան չէր ներկայացել Հատուկ քննչական ծառայության քննիչ Լևոն Մելքոնյանը:
Նա հեռախոսով դատավորին հայտնել էր, թե Գորիսում պետք է մասնակցի դատական մեկ այլ նիստի: Կիվիրյանի դիմումի քննությունը քննիչի բացակայության պատճառով հետաձգվում է երկրորդ անգամ: Հրապարակախոսը դատարանին խնդրում է վերացնել Հատուկ քննչական ծառայության որոշումը․ Հատուկ քննչականը մերժել էր Կոմիտաս 5 հասցեում իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների դեմ քրեական գործի հարուցումը:
Արգիշտի Կիվիրյանը «Ազատության» հետ զրույցում նիստերին չմասնակցելու քննիչի նախընտրությունը բացատրեց նույն դատարանի կայացրած փետրվարի 3-ին որոշմամբ: Դատարանը վերացրել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը, որի հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել անցյալ տարվա օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտից իրեն բերման ենթարկելիս բռնություն գործադրած ոստիկանների դեմ։
«Ակնհայտ է՝ իրենք զգում են վտանգ, որ նորից կարող են պարտվել։ Այդ պատճառով էլ մտածում են, թե ինչ ձեռնարկեն, որպեսզի չպարտվեն։ Իրենց պարտությունը բերելու է նրան, որ իրենք պարտավոր են լինելու հարուցել քրեական գործեր իմ դեմ բռնություններ, ապօրինություններ իրականացրած ոստիկանների նկատմամբ»,- ասաց Կիվիրյանը։
Արգիշտի Կիվիրյանը հիմա դատական գործընթացների մեջ է հինգ գործով․Արաբկիրի դատարանը քննում է Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ պայքարի ժամանակ արձանագրված միջադեպի գործը՝ Կիվիրյանի դեմ մեղադրանքով: Նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Դատարանում ոստիկանները դժվարանում են հստակ նկարագրել, թե ինչպես է Կիվիրյանը բռնություն գործադրել: Բացի այդ Վարչական դատարանը քննում է ոստիկանության ներկայացրած երեք հայցերը. երեք դեպքերով էլ Կիվիրյանը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ պահանջելով ոստիկանների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:
Կիվիրյանն իր դեմ ներկայացրած մեղադրանքն ու հայցերը բացատրում է իր ակտիվ հրապարակային գործունեությամբ.- «Դասական քաղաքական հալածանքներ են իմ դեմ»,- ասում է նա։
Նա, անընդհատ դատական քաշքշուկների մեջ լինելու պայմաններում պարբերաբար ձգձգվող դատավարությունների առնչությամբ «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց․- «Տարիներն ինձ օգնել են դիմագրավել այս բոլոր ճնշումներին, այս ապօրինություններին»:
Հրապարակախոսն իրավապահների ուշադրության կենտրոնում է սկսած 1996 թվականից, մեկ տարի բանտում է եղել իր քաղաքացիական պայքարի հետևանքով: Նրա գնահատմամբ, ներկայումս մասնավորապես կատարվում է այն, ինչ 1996 թվականին էր։
«Եվ այն ժամանակ, և հիմա գործ ունենք ոչ թե սահմանադրական իրավակարգով օժտված պետության հետ, այլ բռնատիրական իշխանության հետ, որը դատարաններին պատվերներ է տալիս, և այդ պատվերները այդ մարմինները ի կատար են ածում»,- ասաց Կիվիրյանը։
Հրապարակախոսն ավելացրեց, որ ինչպես պայքարել է նախկինում, կշարունակի պայքարել ապագայում: