Օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեից բերման ենթարկվելիս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արգիշտի Կիվիրյանի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց երեք ոստիկան: Երեքն էլ ցուցմունքի ներածական մասում նույն բառերով պնդեցին, թե Կիվիրյանը ինքն է իրեն վնասել ոստիկանական մեքենայի մեջ:
Տուժող, պարեկապահակային ծառայության դասակի հրամանատար Վահան Վրթանեսյանը մանրամասնեց.- «Գլխով հարվածեց մեքենայի բռնակին, իրա քթից արուն գալով, ինքը ֆռռաց՝ ժպիտը դեմքին մեզ ասաց, որ մենք հիմա կդատվենք, քանի որ մենք իրեն ծեծել ենք մեքենայի մեջ։ Դրանից հետո կատարվեց իմ հանդեպ բռնություն, դրա համար գրվեց զեկուցագիր, որ ինքը իմ ձեռքին հարվածեց և կծեց»։
Ըստ ոստիկանի ցուցմունքի, Կիվիրյանին բաժին տանելու պատճառը եղել է այն, որ վերջինս չի ազատել փողոցը, չի ենթարկվել ոստիկանի պահանջին: Փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին ի պատասխան՝ տուժող ոստիկանն ասաց, թե Կիվիրյանն իրեն հայհոյել է։
«Ես ընդամենը իրեն անվանեցի տականք»,- ասաց Վրթանեսյանը։
Տուժող ոստիկանը նաև ասաց, թե Կիվիրյանի հայհոյանքներին ինքը պատասխանել է միայն Կոմիտաս փողոցում։ Մեքենայի մեջ, երբ երեք ոստիկան բերման էր ենթարկում Կիվիրյանին, ոստիկանները, հայհոյանքներին ի պատասխան, վիրավորական արտահայտություններ, ըստ ցուցմունքի, թույլ չեն տվել:
Կիվիրյանի պաշտպանները ստուգեցին ոստիկանի իրավական գիտելիքները: Նպատակը ոստիկանի գործողությունների իրավաչափության հարցը պարզելն էր: Եթե ոստիկանի գործողություններն իրավաչափ չեն եղել, ապա ոստիկանի նկատմամբ բռնության հոդված չի կարող լինել, պատճառաբանեց Կիվիրյանի փաստաբանը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը տուժող ոստիկանին հարցրեց, թե, օրինակ, ո՞ր օրենքի պահանջով պետք է քաղաքացիներին դուրս բերեն փողոցի եթևեկելի մասից: Ոստիկանը հարցին պատասխանելու համար կարդաց օրենքը: Սահակյանը տեղում եզրակացրեց, որ ոստիկանն օրենքի պահանջն անգիր չգիտի։
«Այսինքն այն պահին, երբ դուք քաղաքացիներին ասում էիք ազատեք փողոցը, դրա մասին չգիտեիք»,- պնդեց փաստաբանը։
Կիվիրյանի պաշտպան Երվանդ Վարոսյանի հարցերից պարզվեց, որ ոստիկանը իրավաբան է, վերապատրաստվում է անգամ ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին վերաբերող գիտելիքները հարստացնելու համար։
Ապա ցուցմունք տվեց ճանապարհային ոստիկանության աշխատակից, վկա Սարգիս Սարգսյանը: Նա կրկնեց տուժող ոստիկանի պնդումները՝ նույն բառերով: Փաստաբանը հարցրեց՝ կոնկրետ ի՞նչ գործողություններ էր կատարում Կիվիրյանը: Մեղադրողն առարկեց հարցի դեմ: Կիվիրյանն ասաց՝ վկան դասը լավ չի սովորել։
Արգիշտի Կիվիրյանն, ավելի վաղ՝ պնդելով, որ ոստիկաններն են իր նկատմամբ բռնություն գործադրել, պատմել էր, թե ոստիկաններից մեկն իրեն խեղդում էր, ձեռքը քաշել է միայն այն ժամանակ, երբ իրական վտանգ է տեսել, որ Կիվիրյանը ոստիկանի մեքենայի մեջ, ի վերջո, կխեղդվեր, եթե ձեռքը չքաշեր: Կիվիրյանին բերման ենթարկող ոստիկաններից՝ ճանապարհային ոստիկանության վարորդը՝ վկա Արմեն Քոչինյանը, դատարանում պնդելով մեղադրական ցուցմունքները, ասաց, թե իր գործընկեր տուժող ոստիկանը ստիպված է եղել մի ձեռքով պահել, որ Կիվիրյանը սլացող մեքենայից դուրս չթռչի, բայց, միևնույն ժամանակ, չվարանեց ասել, որ մեքենայի դռները փակել էր այնպես, որ Կիվիրյանը հանկարծ չկարողանա փախչել.- «Սեկրետները քցել էի»,- ասաց նա։
Կիվիրյանն ու նրա պաշտպանները, ամփոփելով ոստիկանների այսօրվա ցուցմունքներն, ասացին, թե ոստիկանները «դասը լավ չեն սերտել», իսկ դրա հետևանքները պարզ կլինեն առաջիկա դատական նիստերին:
Ի դեպ, մեղադրող Արթուր Երիցյանը դատարանի բակում երկար և բարկացած զրուցում էր ցուցմունք տված երեք ոստիկանի հետ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 18-ին: