Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հանձնարարեց գազի կալորիականությունը ստուգելու համար հանձնաժողով ստեղծել:
«Գազի կալորիականության խնդիրը մնում է մեր հասարակությանը հետաքրքրող, մտահոգող հարցերից մեկը», - կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետը, - «Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ պարզաբանումներ մասնագետների կողմից տրվել են, դեռևս կան կասկածներ այն մասով, թե արդյոք կալորիականության ցուցանիշը համապատասխանում է այն տվյալներին, որ մենք հրապարակում ենք, արդյոք գազի որակը փոփոխվել է, և մենք պարտավոր ենք այս բոլոր հարցերի պատասխանը սպառիչ ձևով ներկայացնել մեր հանրությանը»:
Հանձնաժողով ստեղծելու առաջարկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանինն էր: Նա հաստատեց, որ վերջին շրջանում թե ֆիզիկական և թե իրավաբանական անձինք շատ են բողոքում գազի որակից, մասնավորապես կալորիականությունից:
«Ճիշտ կլինի էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ստեղծենք աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն ինչպես Գիտությունների ազգային ակադեմիայից, որովհետև վերջերս նաև հնչում է, որ ազոտը գազի բաղադրությունից հանում ենք և ծավալը մեծացնում ենք, Հանրային խորհրդից ներգրավենք, Գործարարների միությունից, հասարակական կազմակերպություններից, հասկանանք այս մեխանիզմի մեջ էլ ինչ կարելի է անել, որպեսզի վստահությունը գազի կալորիականության նկատմամբ հանրության կողմից մեծանա և դառնա համոզիչ», - առաջարկեց Նազարյանը:
Վարչապետն ասաց, որ մասնագետների եզրակացությամբ, գազի կալորիականություն արհեստականորեն փոխել հնարավոր չէ: Գործադիրի ղեկավարի հանձնարարությամբ Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ ստեղծվելիք գազի կալորիականությունն ուսումնասիրող հանձնաժողով պետք է լինեն շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանը, ով նախկինում ղեկավարել է «Երևան Գազ» և «Հայգազ» ընկերությունները, լրագրողների հետ զրույցում չժխտեց, որ գազի կալորիականության հետ կապված խնդիր կա:
«Ողջ ժողովուրդն է գտնում [որ խնդիր կա], ես կարող է չգտնե՞մ՝ իհարկե գտնում եմ», - ասաց նա, սակայն անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե գազի հետ ինչ-ինչ նյութեր են խառնվում, փոխնախարարն ասաց․ - «Լուրեր է տարածվում, որ ազոտ են խառնում: Ես նման բան տեղյակ չեմ»:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը ողջունում է հանձնաժողով ստեղծելու կառավարության քայլը և պատրաստվում է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:
«Այդ բողոքները մենք հաճախ ենք ստանում, և վերջապես պետք է փարատել կամ պատժել այն կազմակերպությանը կամ մարդկանց, որոնք անում են կեղծիք», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Պողոսյանը:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի համար կարևոր է, թե ինչ ձևով է գործելու հանձնաժողովը և ովքեր են ընդգրկվելու դրա կազմում: Իրենց կազմակերպությունը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովում լինի «Հայռուսգազարդի» ներկայացուցիչը և այնպիսիք, ովքեր փորձում են ներկայացնել, որ որևէ խնդիր գազի հետ կապված չկա:
«Գործատուների միությունը» հարկ չի համարում մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին: Միության նախագահ Գագիկ Մակարյանը կարծում է, որ գազի կալորիականությունը ստուգելու խնդիր չկա:
«Առաջինը «Հայռուսգազարդի» կեցվածքից երևում է, որ իրենք շատ ինքնավստահ են և կարծում եմ, որ այնտեղ խնդիր չունեն: Այսինքն ավելի շատ այս հանձնաժողովի աշխատանքը կարող է լինի ուղղված, որ ներկա գտնվի մարդկանց ինչ-որ մի խումբ, միասին ինչ-որ մի քանի չափում կատարեն ու բոլորը ստորագրեն, որ կալորիականությունը նորմալ է: դրանով պետությունը կարող է ասել, որ տեսեք, ժողովուրդ, ես քո շահերը պաշտպանեցի, կալորիականությունը տեղում է, տեղներդ նստեք», - մեկնաբանեց նա:
Գործատուների միությունն այլ ճանապարհ է ընտրել՝ կապվել օտարերկրյա փորձագետների հետ և անկախ ուսումնասիրություն անցկացնել: Իրենց ուսումնասիրության արդյունքները միությունը կներկայացնի ամիսներ անց: