«Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներն ասում են, որ երկու ամսվա ուսումնասիրությունների արդյունքում պարզել են գազի կալորիականության առնչությամբ, ինչպես իրենք են որակում, այն հանցավոր սխեման, որի արդյունքում գազ սպառող բնակչությունը ոչ միայն չի տաքանում, դեռ մի բան էլ աստղաբաշխական թվեր է վճարում։
Նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ գազի ցածր կալորիականության պատճառը «Գազպրոմ Արմենիայի» 350 000 դոլար արժողությամբ ազոտային երեք կայաններն են, որոնք, ըստ նրա, ընկերությունը վերջերս է ձեռք բերել։
«Դրանց միջոցով իրենք օդից, որը մենք շնչում ենք, գազաբաժանման մեթոդով ստանում են մաքրագույն ազոտ, խառնում են մեթանի հետ։ Ըստ այդմ ցածր ճնշման պարագայում մեզ մատակարարում են մի գազ, որը շատ հեռու է իրենց գազպրոմյան գոստերից։ Մեր արած փորձով մոտ 2600 կկալ ցածր է գոստից, իսկ իրենց ասած թվից 3000, իսկ իրենց ասած թիվը մի անգամ 8000 էր, մի անգամ 8100»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։
Նման հայտարարություն նախաձեռնությունն արել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հստակ փաստեր չէր ներկայացրել։ «Գազպրոմ Արմենիան» էլ նախաձեռնությունից պահանջել էր կամ հրապարակային ներողություն խնդրել, կամ խոստացել էր հարցը լուծել դատական կարգով։
Մարտիրոսյանն ասում է՝ ներողություն խնդրել չի պատրաստվում, հարկ եղած դեպքում պատրաստ է հարցը դատարանում քննարկել։ Պնդում է, որ իրենց ինֆորմացիան ճշտված է, իսկ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը ««Գազպրոմի» ներսից է»։ Անուններ, սակայն, դեռ չի հրապարակում։ Այժմ, որպես ապացույց միայն ձեռքի տակ ունեցած նկարն է ներկայացնում։
«Սա այն է, ինչ իրենք իրենց մոտ տեղադրել են ու գցում են գազի կալորիականությունը։ Մաքուր կաթի օրինակը կարող եմ բերել, դա նույն է ինչ մաքուր կաթը 30 անգամ ջրով բացեն ու ծախեն ժողովրդին մաքուր կաթի տեղ»,- ասաց Մարտիրոսյանը։
«Գազպրոմ Արմենիայի» մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանն «Ազատության» հետ զրույցում Վահան Մարտիրոսյաննի հայտարարությունը զրպարտություն որակեց։
Հարցին, թե 350 000 դոլար արժողությամբ ազոտային 3 կայան «Գազպրոմը» երբևէ ձեռք չի բերե՞լ, Սարդարյանը պատասխանեց.- «Վահան Մարտիրոսյանի հայտարարությունները կրկին որակում եմ անհիմն և անհեթեթ, որոնք դարձյալ որևէ մասնագիտական ուսումնասիրություն կամ փորձագիտական եզրահանգում չեն պարունակում։ «Մեզ ասել են», «լսել եմ, բայց չգիտեմ որտեղ», «հնարավոր է» և այս կարգի արտահայտություններին, որոնք ոչ մի լուրջ հարցադրում չեն ներկայացնում, մենք մեկնաբանություն չունենք»։
Հարցին, թե զրպարտության համար ընկերությունը դատարան չի դիմելո՞ւ, Սարդարյանն արձագանքեց.- «Հարկ եղած դեպքում հիմա զրպարտության համար կդիտարկենք արդեն»։
Նախաձեռնության անդամ Մարտիրոսյանը, մինչդեռ, դարձյալ շեշտում է, ներողություն խնդրել չի պատրաստվում, իսկ արդյոք «Գազպրոմն» իրեն դատի կտա թե ոչ, դա իրեն չի հետաքրքրում, փոխարենը նշում է, որ իրենք են «Գազպրոմին» դատարան կանչելու։
«Մեր շարժման բոլոր անդամները միանում են ինձ և մոտ 200 հոգի կհավաքենք ու կոլեկտիվ հայտ դատարան կներկայացնենք։ Մենք իրենց դատի կտանք։ Ամբողջ ազգին սառեցնում են, մարդկանց՝ մոտ տասնյակ հազարավոր արժողությամբ համակարգեր են շարքից դուրս գալիս այդ անորակ վառելիքով աշխատելու պատճառով։ Կան կետեր, որի համաձայն իրենք պարտավոր են փոխհատուցել»,- ասաց նախաձեռնության անդամը։
Թեև «Գազպրոմ Արմենիան» բազմիցս պնդել ու պնդում է, որ ոլորտում խնդիրներ չկան, և որ նորմալ գազ են մատակարարում հանրությանը, Չափագրության ազգային ինստիտուտն էլ հետևում է որակին ու խնդիրների դեպքում կահազանգի, սպառողներն հակառակն են պնդում։
Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ թեև հավատում է «Գազպրոմի» տվյալներին, սակայն շրջանառվող խոսակցություններին վերջ դնելու համար հարցը ժամանակին նույնիսկ Գործարարների միությունում էր բարձրացրել։ Այնտեղ էլ առաջարկ էր եղել՝ ստեղծել սեփական լաբորատորիա ու գազը փորձաքննության ենթարկել։
«Ես փորձեցի նաև հասկանալ, թե ինչ գնի սահմաններում են լաբորատորիաները։ 25-ից մինչև 60 000 դոլար արժողությամբ։ Ես կարծում եմ, մեր տնտեսվարող սուբյեկտները կարող են միանալ կամ մեր Գործարարների միությունը միանա մեկ լաբորատորիա գնի 25 000 դոլարով, քան թե ամեն անգամ բողոքեն, թե մենք հազարավոր դոլարների վնաս ենք կրում»,-Ազգային ժողովի հարց ու պատասխանի ժամանակ ասել էր Նազարյանը։