Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ, ուզում են առաջարկվող հանձնաժողովի միջոցով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները․ 2011-ից ինչպե՞ս է գոյացել 300 մլն դոլար պետական պարտքը, որի դիմաց ռուսական կողմին է փոխանցվել «Հայռուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչո՞ւ Հայաստանի սահմանին 159 դոլար արժեցող գազը բնակչությանը 110 տոկոսով ավելի թանկ՝ 380-ով հասնում, ինչո՞ւ կառավարությունը երաշխավորեց, որ մինչև 2044 թվականը ռուսական գազ է գնելու միայն «Գազպրոմ»-ից:
Ինչպես այսօր իր ելույթում ասաց Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), իշխող ուժը դեմ է գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը․ - «Բնականաբար այսքանից հետո մենք դեմ ենք քվեարկելու»:
Խորհրդարանական չորս ուժերը կարծում են, որ իշխանությունը չի ուզում հանձնաժողով ստեղծել, հարցը բաց քննարկել, որովհետև գազային համաձայնագրերն իրականում մութ գործարք են թաքցնում:
«Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում, ասում եմ, թե ինչ կարող եմ ենթադրել․ ուղղակի գրպանվել է այդ փողը: Երկրորդ, սա քաղաքական նպատակ ուներ, որովհետև 2011 թվականի ապրիլին է սկսվել թանկացումը: 2011 թվականի ապրիլին արդեն սկսվել էր Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորների ընտրությունը, այնուհետև՝ նախագահի։ Դուք թաքցրեցիք դա, որպեսզի պահեք իշխանությունը», - հայտարարեց Ռուբեն Հակոբյանը («Ժառանգություն»):
«Թաքուն պահելու գինն են վճարում: Բայց գինը վճարում են ժողովրդի հաշվին: Մենք թաքուն ենք պահել, «Գազպրոմ»-ը, Ռուսաստանը բարեխղճորեն կատարել են այդ պայմանավորվածությունը, հիմա էլ կապիտուլյացիոն պայմանագրով պահանջում են ստորագրել մի պայմանագիր, որը աշխարհում տեսնված չի: Ավելի լավ էր քսան տոկոսը նվիրեինք: Ավելի արժանապատիվ էր», - ասաց Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ):
Իշխող Հանրապետականի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը պարզաբանեց, թե ինչու և ում մասին է մտածել կառավարությունը գազի սակագնի թանկացման դիմաց 300 մլն դոլար պարտք կուտակելով․ - «Առաջինը մեր շարքային քաղաքացիների համապազօրյա խնդիրների լուծմանը: Եվ երկրորդը, որը պակաս կարևոր չէ՝ մեր տնտեսության տևական ժամանակով կայուն զարգացման համար»:
Չնայած Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր») դեմ չէր լինի ստանալ բարձրացված հարցերի պատասխանները, բայց ասաց, թե հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին է մտածում:
Իշխանությունը հանձնաժողովին այլընտրանք է առաջարկում՝ կազմակերպել լսումներ, քննարկումներ: Անգամ ոչ իշխանական ուժերին հուշում է՝ հարցապնդման ձեր հնարավորությունից օգտվեք: Բայց հանձնաժողովի ստեղծումը մի պնդեք:
«Մի՛ սովորեցրեք մենք մեր գործունեությունը, մեր աշխատանքը ինչպես կազմակերպենք», - արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»):
Ոչ իշխանական ուժերը ՀՀԿ-ին և «Օրինաց երկիր»-ին Ազգային ժողովի ամբիոնից զգուշացրին՝ մի՛ ստիպեք փողոց դուրս գալ: Ռուբեն Հակոբյանն ասաց, թե օր առաջ Հայաստանում պետք է իշխանափոխություն իրականացնել:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց․ - «Կա՛մ հարցի պատասխանը փնտրելու ենք Ազգային ժողովում, կա՛մ պետք է հասկանաք, որ հարցերի պատասխանները ստանալու համար ժողովուրդը ստիպված է լինելու դուրս գալ փողոց»:
«Քաղաքական այն ուժերը, որոնք մտահոգ են երկիրը այս վիճակից դուրս բերելու համար, ժամանակն է իրապես ձեռնարկեն կոնկրետ քայլեր, այլապես վաղը ուշ է լինելու», - գործընկերների մտահոգությունը կիսեց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցի քվեարկությունը տեղի կունենա վաղը: