Մատչելիության հղումներ

Պարզվել է Վոլգոգրադի մահապարտ ահաբեկիչների ինքնությունը


Պայթյունը Վոլգոգրադի կայարանում, 29-ը դեկտեմբերի, 2013թ․
Պայթյունը Վոլգոգրադի կայարանում, 29-ը դեկտեմբերի, 2013թ․
Պարզվել է Վոլգոգրադի կայարանում և տրոլեյբուսում պայթյուններ իրականացրած մահապարտ ահաբեկիչների ինքնությունը, այսօր հաղորդել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

«Վոլգոգրադում 2013 թվականի դեկտեմբերի 29-ին և 30-ին ահաբեկչական գործողություններ կատարելու փաստով հարուցված քրեական գործով, տաք հետքերով պարզվել է երկու մահապարտ ահաբեկիչների՝ այսպես կոչված «բույնակսկյան ահաբեկչական խմբավորման» անդամների ինքնությունը՝ Ասկեր Սամեդով և Սուլեյման Մագոմեդով, որոնք ինքնապայթեցումներ են իրականացրել», - ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, Դաղստանում ձերբակալվել են եղբայրներ Մագոմեդնաբի և Տագիր Բատիրովները, որոնք, ըստ ռուսաստանցի իրավապահների, մասնակցել են մահապարտ ահաբեկիչներին Վոլգոգրադ ուղարկելուն․ նրանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է նաև, որ պայթեցումների կազմակերպիչները կարող են դեռ ազատության մեջ լինել, և այժմ որոնվում են ահաբեկիչների ենթադրյալ հանցակիցները:

Վոլգոգրադում անցած տարեվերջին տեղի ունեցած երկու ահաբեկչությունների հետևանքով, ըստ վերջնական տվյալների, 34 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG