Մատչելիության հղումներ

Վոլգոգրադում պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ


Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում պայթյունի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 18 մարդ: Վիրավորների թիվն անցնում է 40-ից:

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաղորդել է, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան կին ահաբեկիչը:

Պայթյունը, ըստ ուժային կառույցների, որոտացել է կայարանի առաջին հարկում` մուտքի մոտ տեղադրված մետաղորսիչ սարքի մոտ:

Հարուցվել է քրեական գործ երկու հոդվածներով` ահաբեկչական գործողություն և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG