Երկուշաբթի առավոտյան ռուսաստանյան Վոլգոգրադ քաղաքում տեղի է ունեցել երկրորդ ահաբեկչությունը մեկ օրվա ընթացքում․ թիվ 15 տրոլեյբուսում պայթյունի հետևանքով, Վոլգոգրադի նահանգապետ Վասիլի Գալուշկինի տվյալներով, զոհվել է 15, վիրավորվել՝ 23 մարդ, փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Վոլգոգրադի Ձերժինսկի շրջանի շուկայից ոչ հեռու: Լեփ-լեցուն տրոլեյբուսը շարժվում էր դեպի քաղաքի կենտրոն:
Քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» և «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածներով: Ըստ իրավապահների՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել տրոլեյբուսի սրահում, ինքնասպան ահաբեկչի վարկած առայժմ չի արծարծվում:
Երեկ Վոլգոգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 17, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ: