Երեկ երեկոյան դիմում-բողոք էր ներկայացրել Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, իսկ այսօր՝ Հայրիկյանի շահերի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը:
Թեև կողմերը տարբեր պահանջներ ունեն, մեկ հարցում նրանք համակարծիք են՝ առաջին ատյանի դատարանն այդպես էլ չպարզեց, թե ո՞րն է Հայրիկյանի նկատմամբ Սեդրակյանի՝ մահափորձ իրականացնելու շարժառիթը: Սեդրակյանի փաստաբան Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ դատավճիռն ամբողջությամբ հիմնված է ենթադրությունների վրա:
«Ի վերջո՝ հենց այնպես ինչո՞ւ է մարդու սպանում», - հարցնում է նա:
Հայրիկյանն էլ, իր հերթին, այսօր բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց Սեդրակյանի փաստաբանի հասցեին, քանի որ վերջինս կասկածի տակ էր դրել առհասարակ Հայրիկյանի վրա կրակելու հանգամանքը:
«Փաստաբանը, երբ ասում է հանցագործության շարժառիթները հայտնի չեն, ճիշտ է ասում՝ դատարանը մինչև վերջ չգնաց, դրա մասին մենք էլ ենք խոսել, բայց փաստաբանը այդ դեպքում թող խոսի իր պաշտպանյալին զոհ դարձնելու շարժառիթները որոնք են», - հարցնում է նախագահի նախկին թեկնածուն:
Իր այս հայցով Հայրիկյանը պահանջում է, որպեսզի հանցագործները փոխհատուցեն իր բուժման ծախսերը:
«Ինչ է նշանակում՝ պետության նկատմամբ հանցանք կատարել, և հետո քաղաքացիների վրա թողնել այդ բեռը: Ստացվում է, որ ցանկացած հանցագործ կարող է հանցագործություն կատարել, և փոխհատուցման մասով մտածել՝ դե լավ, ոչինչ, մուժիկներից կհավաքեն, էլի․․․ հարկատուներից կհավաքեն կտան: Սա անթույլատրելի բան է», - ասում է նա:
Իհարկե դա Հայրիկյանի իրավունքն է, ասում է Սիրունյանը, հերթական անգամ պնդելով որ Սեդրակյանն այս ամենի հետ կապ չունի:
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ Վերաքննիչ դատարանում էլ գործը նույն կերպ կընթանա, ինչպես առաջին ատյանի դատարանում, փաստաբանը արձագանքեց՝ մարդը անմեղ է, պետք է արդարացվի: Սիրունյանի խոսքով, եթե Հայաստանի դատարաններում արդար վճռի չհասնեն, «անպայման» կդիմեն Եվրադատարան: