Մատչելիության հղումներ

«Էպոսագետը» դատապարտվեց 14 տարվա ազատազրկման


Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում, սեպտեմբեր, 2013թ․
Վարդան Սեդրակյանը դատարանի դահլիճում, սեպտեմբեր, 2013թ․
«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստի ժամանակ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Դատախազը 12 տարվա ազատազրկում էր պահանջել Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Սեդրակյանի համար:

Գործով մյուս երկու ամբաստանյալները՝ մահափորձը կազմակերպելու և իրականացնելու մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատապարտվեցին, համապատասխանաբար, 14 և 12 տարվա ազատազրկման:

Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել դատավճիռը Վերաքննիչ դատարանում, իսկ Հայաստանի դատական ատյանները սպառելուց հետո դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG