Անցած ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարության այսօրվա նիստում ճառերով հանդես եկան ամբաստանյալների փաստաբանները:
Հանցագործությունը պատվիրելու մեջ մեղադրվող նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը իր ճառում, մասնավորապես, նշեց, որ այդպես էլ չի չպարզվել, թե ինչ դրդապատճառ ուներ իր պաշտպանյալը Հայրիկյանի սպանությունը պատվիրելու համար:
Գործընկերոջը հետ համակարծիք էր նաեւ հանցագործությունը կատարելու մեղադրվող Խաչիկ Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:
Ալեքսանդր Սիրունյանը իր ճառում ընդգծեց, որ Հայրիկյանն ու Սեդրակյանը երբևէ չեն շփվել, քաղաքան հայացքների բախում, անձնական թշնամություն չի եղել, նյութական շահի մասին ապացույցներ չբերվեցին ամբողջ դատավարության ընթացքում:
«Չենք բացառում, որ չոր նյութական շահեր է ունեցել ինչ-որ մեկը: Բայց ո՞վ: Այդ հարցի պատասխանը քննությունը չտվեց», - հայտարարեց փաստաբանը:
Նա հիշեցրեց նաև դատական նիստերի ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հակասությունները, նաև այն, որ մյուս երկու ամբաստանյալները հայտարարել են, որ Սեդրակյանը կապ չունի հանցագործության հետ:
Ճառի վերջում Սիրունյան նշեց, որ մեղադրող կողմը չկարողացավ բերել ապացույցներ, թե Վարդան Սեդրակյանն է պատվիրել այդ հանցագործությունը, ուստի խնդրեց արդարացնել իր պաշտպանյալին:
Խաչիկ Պողոսյանի փաստաբանը նշեց, որ պաշտպանյալ միայն մասամբ է ընդունում իր մեղքը, հիշեցրեց, որ Պողոսյանն ունի անչափահաս երեխա, առողջության հետ կապված խնդիրներ և խնդրեց մեղմ պատիժ սահմանել: