Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որպես «էպոսագետ» հայտնի Սեդրակյանը դատարանին միջնորդեց փոխել իր խափանման միջոցը, հայտարարելով. ֊ «Իմ դեմ ուղղակի կամ անուղղակի որեւէ ապացույց գոյություն չունի, եւ ես որեւէ կերպ չեմ հասկանում, թե ինչու եմ այստեղ գտնվում»:
Անցած դատական նիստում Սեդրակյանի փաստաբանն էր միջնորդել ազատ արձակել նրան եւ մերժվել, այսօր էլ «էպոսագետը» նույնը միջնորդեց. դատավոր Գագիկ Պողոսյանը միջնորդությունը քննության չառավ, հայտարարելով, որ Սեդրակյանը որեւէ նոր հիմնավորում չներկայացրեց: Չնայած «էպոսագետի» այն հավաստիացումներին, որ ցուցմունք կտա, նոր փաստեր կասի, որ չի թաքնվի քննությունից, եթե թաքնվելու կամ փախչելու լիներ, դա կաներ մինչ ձերբակալվելը, երբ շատ լավ գիտեր, որ իրեն ընտրություններից հետո ազատազրկելու են, դատավորը անդրդվելի էր: ֊ «Հակառակ դեպքում դուրս կգա, որ դուք հինգ րոպեն մեկ կարող եք նույն միջնորդությունը հարուցել, հասկացա՞ք»,- Սեդրակյանին դիմեց Գագիկ Պողոսյանը:
«Ես հասկացա, որ անմեղ մարդուն էլի պահում եք բանտում. ես միայն դա հասկացա »,- հակադարձեց Սեդրակյանը, ինչին ի պատասխան դատավորը վրդովվեց. ֊ «Ես բանտում որեւէ մեկին չեմ պահում, ամբաստանյալ, հետեւեք ձեր մտքերին»:
Հիշեցնենք, Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ մեղադրվող Խաչիկ Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը դատարանում հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից եւ հայտարարել, որ Սեդրակյանը Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ կապ չունի. իրենք սպանության նպատակ չունենալով փորձել են «հրազենով վախեցնել» Հայրիկյանին, որպեսզի «էպոսագետին» շանտաժ անեն ու գումար կորզեն: Սակայն ո՛չ դատարանը, ո՛չ մեղադրող Արամ Ամիրզադյանը չեն համարում, որ ամբաստանյալների այս հայտարարությունը Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու հիմք են:
«Ես մեղադրանքը ներկայացրել եմ, մեղադրանքը գտնում եմ հիմնավոր եւ պաշտպանում եմ»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամիրզադյանը:
Խաչատուր Պողոսյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը առաջարկեց դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննության ենթարկել Վարդան Սեդրակյանին եւ մյուս երկու կալանավորվածներին, պարզելու` նրանցից որեւէ մեկը արդյոք հոգեկան հիվանդություններով չի տառապել եւ անմեղսունակ չէ: Փաստաբանը մեջբերեց նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Վարդան Սեդրակյանի հնչեցրած հայտարարությունները, որ եթե վստահ չլիներ, որ նախագահական ընտրություններից հետո կստանձնի նախագահի պարտականությունները, չէր առաջադրվի, որ ինքը թիվ 1 թեկնածուն է, որ Հայաստանի նախկին երեք նախագահներին իր օգնականներ է նշանակելու:
Սեդրակյանն առարկեց, հակադարձելով, որ ինքը թիվ 1 թեկնածուն լինելու մասին հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
«Եթե մի թեկնածու քարոզարշավի ընթացքում ասի, որ ինքը 0 տոկոս է ստանալու, այդ թեկնածուին պետք տանել փորձաքննության»,- տարակուսած ասաց նա:
Բացի այս փորձաքննություններից, փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը նաեւ այլ համալիր փորձաքննությունների միջնորդությամբ հանդես եկավ, մասնավորապես պարզելու համար, թե ինչպես է երկրորդ կրակոցը դիպել Պարույր Հայրիկյանին, եթե նրա հագուստի վրա այդ գնդակից վնասվածքներ չկան: Ամբաստանյալների պաշտպանները լուրջ կասկածներ ունեն, որ Հայրիկյանին միայն մեկ գնդակ է դիպել, նրա քերծվածքի պատճառը երկրորդ գնդակը չէ: Նրանք հնարավոր են համարում, որ Հայրիկյանը քերծվածքը ստացել է` առաջին կրակոցից հետո հետ-հետ գնալով` սկզբում մոտակա մեքենային, ապա ասֆալտին ընկնելու հետեւանքով:
Դատարանը բոլոր միջնորդությունների վերաբերյալ որոշում կկայացնի մեղադրող կողմին եւ տուժող Պարույր Հայրիկյանին լսելուց հետո, որոնք պատրաստվելու ժամանակ խնդրեցին: