Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետի ուսանող Սերգեյ Գրիգորյանը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ ֆինանսների նախարարության դեմ ներկայացրած հայցով պահանջում է անվավեր ճանաչել ՊԵԿ-ի հուլիսի 25-ի վարչական ակտը, որով մերժվել է Ճապոնիայից գնած իր ավտոմեքենան «գործարքի գնի» մեթոդով մաքսազերծելը:
Մայիսի գնած մեքենան մինչ օրս մաքսակետում է. անցած 6 ամիսների ընթացքում հայցվորը երեք գրություններով դիմել է ՊԵԿ-ի ղեկավարությանը, իր պնդմամբ, օրենքի խախտումները վերացնելու նպատակով, մերժումներից հետո դիմել է Վարչական դատարան: Հայցվորը պահանջում է ֆինանսների նախարարությունից հօգուտ իրեն բռնագանձել պետական տուրքի գումարը, ինչպես նաեւ սկսած հուլիսի 26-ից մինչեւ այս գործով օրինական վճռի ի կատար ածումը մաքսային մարմիններում ապրանքների պահպանման յուրաքանչյուր օրվա համար պահանջվող 2000 դրամ գումարը, բացի այդ` համապատասխան տարածք զբաղեցնելու համար օրական պահանջվող 1300 դրամ գումարը:
Հայցադիմումի մեջ նշված է, որ հայցվորը մայիսի 19-ին TRUST Company Ltd. ընկերությունից տաս հազար դոլարով Ճապոնիայում գնել է MERCEDES-BENZ մակնիշի, 2004 թվականի արտադրության ավտոմեքենա: Ըստ հայցվորի` մեքենան մաքսազերծելիս անհրաժեշտ է կիրառել Մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածով նախատեսված մեթոդը, որը, ըստ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի, առաջնային մաքսազերծման մեթոդն է, սակայն դարձել է բացառություն:
ՊԵԿ-ի ներկայացուցիչներն առաջարկել են գործարքի գնի մեթոդի փոխարեն կիրառել հսկիչ գների կիրառումը, ավելի պարզ ասած` ՊԵԿ-ը, պնդելով մաքսազերծման իր մեթոդը, քաղաքացուց պահանջում է մոտ 2000 դոլարով ավելի գումար:
ՊԵԿ-ը հայցի դեմ ներկայացած գրավոր առարկությունների մեջ նշել է, որ գործարքի գնի մեթոդով, այսինքն` մեքենա մաքսազերծողներից առավել փոքր գումար պահանջվող կարգի համար անհրաժեշտ է, որ փաստաթղթերում առանձին տողերով պարտադիր ներկայացվեն մինչեւ Հայաստանի մաքսային սահմանն ապրանքը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, ապահովագրական եւ համանման ծախսերը:
«Բացակայում են ճապոնական Յակահոմա քաղաքից մինչեւ Նագոյա նավահանգիստ եւ նավահանգստում նավի տախտակամածի վրա տեղադրելու համար կատարված վճարումները», - այսօր կայացած դատական նիստում հայտարարեց ՊԵԿ-ի իրավաբանական վարչության մաքսային տեսուչ Գայանե Սահակյանը` մանրամասնելով, թե «ներկայացված 100 լարիի կտրոնը չի հիմնավորել այդ ծախսերի կատարման փաստը»:
Դատավորը եւս մեկ անգամ հայցվորին հարցրեց` դատարան ներկայացրած փաստաթղթերում առկա ծախսերից բացի մեքենան Հայաստան տեղափոխելիս այլ ծախսեր չե՞ն կատարվել: Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ չեն կատարվել, դատարան ներկայացվել են կատարված բոլոր ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը:
Վարչական դատարան ներկայացված փաստաթղթերից մեկի համաձայն` անցած 2.5 տարում 55 հազար 747 ավտոմեքենայից միայն 314-ի մաքսային արժեքն է հաշվարկվել գործարքի գնի մեթոդով, որը մաքսազերծման առավել էժան գին է ենթադրում:
«Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ 314 մեքենաները շքեղ ավտոմեքենաներն են, որոնց եւ որոնց տերերի վերաբերյալ տեղեկությունը Մաքսային ծառայությունը ամեն կերպ չի տրամադրում կողմին` ընդհուպ դատավարության ընթացքում, վկայակոչելով խնդրին չվերաբերող նորմեր: Կրկին բախվում ենք արտոնյալների հետ, երբ մաքսային օրենսդրության նորմերը ընտրողաբար կիրառվում են միայն արտոնյալների համար, եւ քաղաքացիների մի ստվար զանգված զրկված է Մաքսային օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքներից օգտվելու հնարավորությունից, որն, ըստ վիճակագրության, 55 հազար մարդու մասին է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահե Գրիգորյանը:
Գրիգորյանը այսօր միջնորդեց, որ դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցնի տրամադրել այդ 314 վարչական վարույթները: Փաստաբանը դատարանում պնդեց, որ անհավասար մոտեցում է ցուցաբերվում ավտոմեքենա մաքսազերծողների նկատմամբ: ՊԵԿ-ի ներկայացուցիչն առարկեց: Իսկ դատավոր Արծրուն Միրզոյանը մի քանի անգամ հարկ համարեց հավաստիանալ, որ իսկապես ՊԵԿ-ը մերժել է 55 հազարից ավելի քաղաքացիների:
Այս գործի քննությունը կշարունակվի դեկտեմբերի 20-ին: Հայցվոր կողմը նշում է, որ գործի դրական ելքը նախադեպ կլինի հազարավոր քաղաքացիների համար, որոնք մինչ այժմ իրենց ավտոմեքենաները մաքսազերծում են` վճարելով բավականին թանկ գին: